15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաշիվ ենք տալու

«ՄԻ ԲԱՄԲԱՍԵՔ ԻՐԱՐ, ՄԵՐ ԱՄԵՆ ՄԻ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈՒ ԱՌՋԵՎ ԵՆՔ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎ ԵՆՔ ՏԱԼՈՒ»

Եվ արդ, ո՞վ է ավելի անամոթ, քան նա, ով գիտի իր մեղքերն ու սխալները և դրանք անտեսելով` քրքրում է եղբոր սխալները և շատերի մոտ բամբասում նրան: Նա չգիտի, թե ինչ հանցանքի համար որ բամբասում է եղբորը, նույն մեղքի տանջանքով և ինքն է պատժվում: Եվ հանապազ անդադար բոլորի լեզուները բամբասում են եղբորը. և սակայն նրա գործած բոլոր մեղքերի համար տանջանքները հավասարապես պատրաստված են նաև բամբասողների համար:

Արդ, ինչո՞ւ դատապարտվես այդպիսի տանջանքների, կամ ի՞նչ օգուտ ստացար բամբասանքներիցդ, կամքիդ ո՞ր ցանկությունը կատարեցիր և կամ ի՞նչ հարստություն շահեցիր. քա՞ղցդ հագեցրեց բամբասանքդ, թե՞ մերկությունդ ծածկեց: Ոչինչ ավելի չես գտնում, այլ միայն սատանային ես տեսնում բամբասողների մտքում, որոնք հանապազ լցված, հղացած են չարիքով. Ծննդկանի նման երկնում և դուրս են հոսեցնում բամբասանքներ, ուղիղ շրջում և եղբորդ մասին չարություն են խոսում:

Կամ իրենց չար մտքից են հանում, կա՛մ ուրիշից են լսում և ավելացնելով չարաչար ու զազրելի սերմեր` եղբորն ատելի են ներկայացնում բոլորի աչքում` շատերին գայթակղեցնելով նրա դեմ. Նրանց գայթակղեցնելու համար իրենք են դատապարտվելու: Ամենքի ականջին եղբոր մասին չար կարծիք հնչեցնողների մասին [Գիրքն] ասում է.

«Վայ նրան, ով դատում է, և եղուկ նրան, ով իր դատաստանը ուրիշին է հայտնում»: Տերն է Հատուցողն ու Դատավորը. բարի գործողներին` բարիք, չարիք գործողներին` չարիք: Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորդ, ինչո՞ւ ես արհամարհում ու բամբասում նրան. ահա Դատավորը դռան մոտ է և յուրաքանչյուրին հատուցում է ըստ գործերի:

··· Եվ արդ, մի բամբասեք իրար. մեր ամեն մի արարքի համար Աստծու առջև ենք կանգնելու և յուրաքանչյուր գործի համար հաշիվ ենք տալու. յուրաքանչյուրն իր բեռն է տանելու, ընկերոջը ոչ ոք չի կարող օգնել: Քանզի գեհենի բազում աղետների, կրակե հորդառատ գետի ահեղ հոսքի և սաստիկ կսկծացող ցավերի պատճառով յուրաքանչյուրը կարծելու է, թե միայն ինքն է տանջանքների մեջ, քանզի բորբոքուն գազանացած հուրը շնչավորի պես շանթերով հարձակվում է` Աստծուն արհամարհողներից վրեժ լուծելու:

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ՀԱՅՐԱՊԵՏ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ