11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2015

«Օրվա փաստը».Երևանում վերանորոգվել են 213 շենքերի ճակատային մասեր

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում ճակատային մասերը վերանորոգված շենքերի քանակը:

Գազի գինը կարելի է 25 տոկոսով էժանացնել.Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով Գազի հանձնաժողովի զեկույցի մասին ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ինչպես պարզվեց տեղի է ունեցել կեղծիք և Վարդան Այվազյանը ներկայացրել էր մի փաստաթութղ , որը համաձայն ԱԺ հաստատված կարգի՝ չի քվեարկվել վերջնական նիստում: «Մենք սա կարևորում ենք, որովհետև հանձնաժողովը դա քաղաքական մարմին էր, որը պետք է […]

Դոլարը թանկանում է

Ապրիլի 9-ին, սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.56 դրամով` 474.99 դրամից դառնալով 475.55 դրամ, Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.38 դրամով, այն այժմ կազմում է 510.79 դրամ` նախկին 516.17 դրամի փոխարեն, իսկ ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով` 8.82 դրամից դառնալով 9.05: 

Ծեծի են ենթարկել և հափշտակել

Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 1958 թ. ծնված Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո և Մկրտիչ Գառնի-Երևան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

«Երբ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից՝ ծնունդ են առնում նոր բարբարոսներ»

Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իտալացի խորհրդարանականների հետ ընթրիքին Հարգելի՛ խորհրդարանականներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է Հռոմի սրտում գտնվող այս պատմական պալատում վայելել ձեր բարձր ներկայությունը։ Շնորհակալ եմ այսչափ ջերմ ու մտերմիկ […]

Պուտինի` Հայաստան գալը դեռ հստակ չէ

Կրեմլը դեռ դիտարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությունը Երևան՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար: Նման հայտարարություն է արել Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Այցի հնարավորությունը դեռ դիտարկվում է, մենք կանենք համապատասխան հայտարարություն»,- ասել է նա: Անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին մասնակցությանը` Պեսկովն ասել է, […]

ՀԽ ձերբակալված անդամներին չենք շտապի քաղաքական բանտարկյալներ համարել.Նաիրա Զոհրաբյան

«Ցանկացած անօրինական գործնեություն ՀՀ քաղաքացիների հանդեպ մեզ համար դատապարտելի և անօրինական է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ու ՀԽ 5  անդամների ձերբակալություններին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Անդրադառնալով ձերբակալություններին ես խնդիրը ուզում եմ բաժանել երկու մասի:Մենք քանիցս ասել ենք, որ այդ կազմակերպության քաղաքական գործնեության վերաբերյալ մենք ինքներս ունեցել ենք հարցեր, բայց գնահատական […]

Հարկայինում խոշոր չափերի կաշառք են վերցրել

Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության մարզային հարկային տեսչության պաշտոնատար անձինք, այցելել են իրեն պատկանող խանութ և հարկային ստուգումներ չիրականացնելու համար պահանջել ու ստացել են խոշոր չափերի կաշառք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Մեկ այլ քաղաքացի էլ հաղորդում է տվել այն մասին, որ վերոհիշյալ պաշտոնատար […]

Հիշեք աշխարհում յոթ միլիարդ հետույք կա

Ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի երևանյան այցին. «Հիշեք, աշխարհում յոթ միլիարդ հետույք կա։ Հասկացեք, այսօր խելք է պետք ունենալ… այս էլ Yahoo- ի անրադարձը։  Չեմ հասցնում կարդալ աշխարհի ամենահայտնի պարբերականների, թերթերի, ինտերնետային սայտերի հրապարակած հոդվածները։ Աշխարհը տեսավ Հայատանի տեսարժան վայրերը, իմացավ մեր ցավի մասին, իմացավ մեր դրոշն ինչ տեսք ունի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի