11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԽ ձերբակալված անդամներին չենք շտապի քաղաքական բանտարկյալներ համարել.Նաիրա Զոհրաբյան

«Ցանկացած անօրինական գործնեություն ՀՀ քաղաքացիների հանդեպ մեզ համար դատապարտելի և անօրինական է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ու ՀԽ 5  անդամների ձերբակալություններին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Անդրադառնալով ձերբակալություններին ես խնդիրը ուզում եմ բաժանել երկու մասի:Մենք քանիցս ասել ենք, որ այդ կազմակերպության քաղաքական գործնեության վերաբերյալ մենք ինքներս ունեցել ենք հարցեր, բայց գնահատական տվողը մենք չենք, գնահատական տվողը հանրությունն է: Ինչ վերաբերվում է հարցի իրավական կողմին` մեզ այո չի բավարարում Քննչական ծառայության և ազգային անվտանգության տարածած հաղորդագրությունը զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ»,-նշեց Զոհրաբյանը: Զոհրաբյանը կարծում է, որ իրավական մարմինները ձերբակալությունների բուն հիմքին առնչվող բացատրություններ պետք է տան հանրությանը:

«Նրանք իրավունք ունեին օրենքի շրջանակներում իրականացնելու իրենց միջոցառումները և եթե իրականում եղել են լրջագույն օրենքի խախտումներ, ապա իրենց տարածած հաղորդագրության մեջ էտպիսի տպավորություն մենք չենք ստացել»,-նկատեց Զոհրաբյանը և հավելեց, որ քաղաքական բանտարկյալ որակավորումը տալու համար` այս դեպքում ինքը չի շտապի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ