05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գազի գինը կարելի է 25 տոկոսով էժանացնել.Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով Գազի հանձնաժողովի զեկույցի մասին ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ինչպես պարզվեց տեղի է ունեցել կեղծիք և Վարդան Այվազյանը ներկայացրել էր մի փաստաթութղ , որը համաձայն ԱԺ հաստատված կարգի՝ չի քվեարկվել վերջնական նիստում:

«Մենք սա կարևորում ենք, որովհետև հանձնաժողովը դա քաղաքական մարմին էր, որը պետք է  հստակ գնահատական տար և երևա, թե որ քաղաքական ուժը ինչպես է քվեարկում:Եվ պատասխանատվություն վերցնո՞ւմ է վերջնական տեքստի համար, թե՞ չէ և հավանություն տվե՞լ է այս տեքստին, թե՞ ոչ: Մենք այս եզրակացությանը հավանություն չենք տվել, և կա հատուկ կարծիք, որը Արամ Մանուկյանը բանավոր ներկայացրել է, իսկ գրավոր կներկայացվի, երբ կլինի նիստ ու համաձայն կարգի կկցվի հատուկ կարծիքը»,- ասաց Լևոն Զուրաբյանը և խնդրեց լրագրողներին պարզել քաղաքական ուժերից պատասխանատվության հարցը այս հանձնաժողովի կեղծ եզրակացության համար:

Զուրաբյանը  նշեց, որ այնուամենայնիվ ներկայացված են լուրջ նյութեր, փաստեր, այնտեղ աշխատել են ընդդիմադիր պատգամավորենր, փորձագետներ և ինքը երկու կարևորագույն արձանագրություն է ուզում անել: «Առաջինը՝ դա այն է, որ պարզվում է, որ այս ուսումնասիրությունների հիման վրա կարելի է ասել, որ գազի գինը կարելի է 25 տոկոսով էժանացնել: Որովհետև գություն ունեն չհիմնավորված կորուստներ, չհիմնավորված և բազմաիթվ այլ խնդիրներ գազի գնագոյացման հետ»,-հավելեց ՀԱԿ անդամը:

 Նշելով երկրորդ կարևոր արձանագրումը, Լևոն Զուրաբայն ասաց, որ դա այն է, որ 300 միլիոն պարտքը կուտակվել է ապօրինի ձևով, ինչը նույնպես հստակ ապացուցվեց և Վարդան Այվազյանը փորձեց խուսափել, որ դա պարտք չէր այլ ծախս էր, սակայն ինքն է ասել է , որ եթե դա ծասխ էր, ապա այն պետք է հաստատվեր ԱԺ-ի կողմից, որը չի արվել

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ