10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Ինչ կտա ևս մեկ համաներումը

«Ես պարբերական համաներման հետ կապված միշտ վերապահումներ ունեմ, որովհետև համաներումը ոչ թե արդարադատության տրամաբանության շրջանակում է, այլ տոտալիտար ռեժիմին բնորոշ գործելակերպ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նշենք, որ ըստ լուրերի՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված համաներում է լինելու: «Համաներումը տվյալ դեպքում կարծես թե այն է, որ իր դիկտատորական դիրքից […]

Քննարկվեցին քննչական կոմիտեի կարևորության, ԶԼՄ-ների հետ աշխատանքի վերաբերյալ հարցեր/վիդեո/

Մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն անցկացրեց սեմինար, որ նպատակն էր ԶԼՄ ներկայացուցիչներին բացատրել և քննարկել նորաստեղծ ՀՀ քննչական կոմիտեի դերը և հիմնական առանձնահատկությունները: Սեմինարի օրակարգում ընդգրկված էին նաև քննչական մարմին-լրատվամիջոց աշխատանքի, նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիքի վերաբերյալ մի շարք հարցեր: Սեմինարի ընթացքում Քննչական կոմիտեի մամուլի պատասխանուտու Սոնա Տռուզյանը լրագրողներին […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բեռլինում

Մարտի 27-ին Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայանում կայացավ Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի «Մահը անապատում. Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գրաքննադատներ, հրատարակիչներ և լրագրողներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով ներկաներին դիմեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Ռիտա Շոռպը: Ելույթով հանդես եկավ նաև […]

ԱԺ նախագահը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն

ԱԺ նախագահը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-4-ըպաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, ՄիքայելՄանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:

Փոքրիկի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում` լճի ափին

Բուլղարիայի ոստիկանությունը հետաքննությում է 5-ամյա ռուսաստանցի փոքրիկի սպանության հանգամանքները: Երեխայի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում` լճի ափին, դանակի բազմաթիվ հարվածներով: Նախնական տվյալներով` մահացած է հայտնաբերվել նաեւ փոքրիկի մայրը, ով Պերմից է, սակայն վերջին շրջանում ապրել է Բուլղարիայում: Ընդ որում, կնոջ եւ երեխայի անհետացման փաստը նրանց բարեկամներին չի անհանգստացրել, նրանք ոստիկանություն չեն դիմել, հայտնում է “России 24”-ը: […]

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության նպատակը շարունակել է մնալ մակրոտնտեսական կայունության պահպանումը, հատկապես կարևորելով տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի