08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ կտա ևս մեկ համաներումը

«Ես պարբերական համաներման հետ կապված միշտ վերապահումներ ունեմ, որովհետև համաներումը ոչ թե արդարադատության տրամաբանության շրջանակում է, այլ տոտալիտար ռեժիմին բնորոշ գործելակերպ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նշենք, որ ըստ լուրերի՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված համաներում է լինելու:

«Համաներումը տվյալ դեպքում կարծես թե այն է, որ իր դիկտատորական դիրքից որևէ մեկը ներում է շնորհում մյուսներին, ի՞նչի համար, որովհետև շատ լավ գիտի, որ արդարադատության բացակայության պայմաններում կարող են դատապարտված լինել անհիմն, ոչ օբյեկտիվ հիմքերի պարագայում, և ինքը շնորհում է ներում, մեղմում է մարդկանց նկատմամբ պատիճները: Այդ պատճառով ես համաներման ինստիտուտը գնահատում եմ ոչ տեղին, որովհետև պետք է լինի արդարադատության, պետք է լինեն բողոքարկման գործընթացներ»,-շեշտեց նա:

Սաքունցի խոսքով՝ պետք է լինեն նաև գործերի վերանայումներ՝ ըստ դատարանի վճիռների, ոչ թե քաղաքական որոշման տեսակետից:

Ինչ վերաբերում է նրան, որ համաներումից հետո ՀՀ-ում, որտեղ ՔԿՀ-ները մշտապես բավարար չեն եղել, թեթևացում է նկատվում, նա արձագանքեց. «Պրակտիկան ցույց է տվել, որ համաներումից հետո գերբեռնվածության կրճատումը շատ կարճ ժամանակահատվածում նորից լրացվում է, որովհետև արդարացման վճիռները քիչ են, կալանքը, որպես խափանման միջոց, կիրառվում է շատ ավելի զանգվածային ձևով: Ստացվում է, որ դա կարող է կարճաժամկետ արդյունք ունենալ, մեկ-երկու ամիս, երկարաժամկետ ազդեցություն չի ունենա, որովհետև, նորից եմ կրկնում, արդարադատության հետ կապված խնդիր ունենք, որը չի կարող լուծվել այդ համաներման ինստիտուտի պարբերական կիրառման միջոցով»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ