10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 20, 2015

«ՌԴ նախագահն այն պաշտոնյան չէ, որ օրը մեկ մտափոխվում է» /վիդեո/

«Ես տեղյակ չեմ, որ ինքը մտափոխվել է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե արդեն տեղեկություններ կան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Հայաստան չգալ ապրիլի 24-ին: Շարմազանովը նշեց, որ ՌԴ նախագահն այն պաշտոնյան չէ, որ օրը մեկ մտափոխվում է: «Պարոն Պեսկովն ընդամենն ասել է, որ ժամկետները […]

«Նրանք քաջաբար են իրականացրել իրենց վրա դրված պարտականությունները»

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել սահմանային լարվածությանը: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կուսակցությունն անթույլատրելի է  համարել ուժի կիրառմամբ ցանկացած ապակայունացման փորձ: Նա կուսկացության անունից ցավակցեց զոհված զինվորների ընտանիքներին: «Նրանք քաջաբար են իրականացրել իրենց վրա դրված պարտականություններն ու մեծ վնաս են հասցրել […]

Պատերազմ գնալու նպատակը.ազատամարտիկը բացահայտեց/վիդեո/

Ազատամարտիկ Աղավնի Սահակյանը պատերազմ գնաց իր կամքով: Կին ազատամարտիկը այսօր էլ հիշում է այն պահը երբ կամավոր մեկնելու մասին դիմում գրեց.«1992 թվականի ապրիլի 3-ին դիմում գրեցի ու ասաեցի էստեղից ոչ մի տեղ չեմ գնա, մինչև ինձ ճակատ չուղարկեք:Ու փառք Աստծու նույն օրն էլ դիրքեր բարձրացա: Ես շնորհակալ եմ Աստծուն և իմ ծնողներին, որ հենց պայքարի […]

«Եվրոպան դատապարտում է ու կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը» /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ անդրադարձ է եղել նախագահ Սերժ Սարգսյանի այցին Բրյուսել: Նախագահը, որպես ՀՀԿ առաջնորդ, մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, ունեցել է հանդիպումներ, որոնք եղել են արդյունավետ: Այս մասին այսօր ԳՄ նիստից հետո  ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ երկու կողմերն էլ կարծում են, որ պետք […]

Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարարին

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկեցին վերջին շրջանում Արցախ – Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները: Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում։ Անդրադարձ արվեց […]

Ութ տարեկան երեխային գցել են տանկի տակ ու վրայով անցել. հայերն Ուկրաինայում

Չնայած ուկրաինական իշխանությունների եւ անջատականների միջեւ ձեռք բերված ժամանակավոր զինադադարի պայմանավորվածությանը, կրակոցները` ոչ առաջվա հաճախականությամբ, բայց այսօր էլ շարունակվում են, վերջիններս չեն հրաժարվում անկախության իրենց ձգտումներից: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում` խոսելով այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, տեղի ուկրաինահայերի խնդիրների մասին, ասաց Դոնբասի հոգեւոր առաջնորդ Տեր Հուսիկը: -Տեր Հուսիկ կներկայացնեք ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը ուկրաինական այն […]

Եթե վտանգն ահագնանա…/վիդեո/

«Ազատամարտիկների մասնատված լինելը արդեն իշխանությունների հաղթանակն է: Կարծում եմ զինվորը պետք է մնա զինվոր: Դա չի նշանակում, որ ես որևէ մեկին արգելում եմ զբաղվել քաղաքականությամբ»,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Գինոսյանը անձամբ չի զբաղվում քաղաքականությամբ, քանի որ այն իր տեսակին հարիր չի համարում և առավել մոտ է կանգնած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի