10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2015

Արժե ընդօրինակել. 7 ոճային աստղ, ովքեր մեծ են 45-ից /ֆոտոշարք/

Եթե դուք կարծում եք, թե 45 տարեկանից հետո նորաձեւությանը հետեւելն անիմաստ է, դա երիտասարդների գործն է, չարաչար սխալվում եք: Մի շտապեք դեն նետել վառ գույնի, սեքսուալ հագուստները եւ բարձրակրունկները: Հիշեք, որ տարիքը նորաոճ լինելու հետ որեւէ կապ չունի: Ահա մի քանի հանրահայտ կանայք, ովքեր թեեւ 45 տարեկանն անց են, սակայն շարունակում են մնալ գեղեցիկ, ոճային […]

Աղբամանի մոտ հայտնված «մերկ աղջիկները» ահաբեկեցին…/ֆոտո/

«Վայ, սրանք  ո՞վ են՝ վախեցա»,-Երևանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի կողքով անցնելիս լսեցի մի կնոջ ճիչ: Շրջվեցի ու հանդիպեցի  բավականին զվարճալի մի տեսարանի: Կնոջ բարձրացրած աղմուկից հետո բոլորը այդ կողմ էին նայում: Աղբամանից մի փոքր հեռու երկու մերկ տիկնիկներ էին ծառին հենված: Փաստորեն նրանք էլ ունակ են ահաբեկելու:

«Պետք է գնալ Բաքու և պայքարել մեդալների համար». armsport.am

այաստանի թաեքվանդոյի ֆեդերացիան երեկ տեղեկություն էր տարածել, որ իրենք չեն  պատրաստվում մասնակցել Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին։ Այդ առիթով Armsport.am–ը զրուցել է խաղերին մասնակցության իրավունք ունեցող թաեքվանդոիստ, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն Արման Երեմյանի հետ, որպեսզի պարզի նրա առաջիկա ծրագրերը։ –Արման, պատրաստվո՞ւմ եք մասնակցել Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին։ –Այո, պատրաստվում եմ Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ մեկնել […]

Լրագրողին թալանել են հենց ուղիղ եթերում /վիդեո/

Հարավաֆրիկյան Հանրապետության South African Broadcasting Corporation մեդիահոլդինգի լրագրող Բյու Մվոկոյին թալանել են անմիջապես ուղիղ եթերում: Լրագրողը տեսախցիկի առաջ կանգած` պատրաստվելիս է եղել եթերին, երբ իբր կողքով անցնող երիտասարդները հանկարծակի հարձակվել են նրա վրա, զենք պահել ու պահանջել հեռախոսը: Թալանչիները վերցրել են հեռախոսը, նոթբուքներն ու հեռուստատեսային սարքավորումները: Համացանցում է հայտնվել թալանի տեսանյութը:

Ամփոփվել են ռազմաբժշկական ծառայության գործունեության արդյունքները

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ռազմաբժշկական ծառայության 2014թ. ուսումնական տարվա գործունեության արդյունքները: Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, հոսպիտալների և զորամասերի բուժծառայությունների պետեր, ռազմական բժիշկներ: Հաշվետու հավաքի […]

«Ե՞րբ հասցրիր այդքան կնոջ հոգին հասկանալ».մայրը բացահայտեց/վիդեո/

Մոր համար զավակի հետ կապված ամեն բանը թանկ ու հիշարժան է: Սպարապետ  Վազգեն Սարգսյանին առնչվող  ցանկացած հարցի Գրետա մայրիկը պատասխանում է հուզված ու տարվում է հուշերով: Մեր հարցին, թե իր կերտած գրական հերոսներից  ո՞վ է ավելի նման Վազգեն Սարգսյանին, Գրետա մայրիկը պատասխանեց .««Վերջը» վերնագրով պատմվածքը իրական է: Հերոսը Վազգենի հորեղբայրն է, հիվանդացավ ու երիտասարդ մահացավ»,-պատմեց […]

Ինչ վտանգներ է իր հետ բերել «Կարֆուրը» /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ներկայացնում է այն դրական ու բացասական հետևանքները, որ կարող է ունենալ «Կարֆուրի» մուտքը հայաստանյան շուկա: Ըստ Մեսրոբյանի՝ պետք է անել այնպես, որ «Կարֆուրի» մուտքը նոր մենաշնորհներ չստեղծի: Իսկ արդյոք ՏՄՊՊՀ-ը կարող է նման կերպ գործել, մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի