10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 10, 2015

Առանց ամաչելու. Քիմ Քարդաշյանը գրեթե մերկ է ներկայացել Նորաձեւության շաբաթին /ֆոտո 18+/

Ռեալիթի-շոուի 34-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը այնքան է սիրում իր մարմինը, որ հարմար առիթը բաց չի թողնում` այն մյուսներին էլ ցուցադրելու համար: Բայց այս անգամ նա չափերն անցել է: Օրերս Փարիզում ընթացող Բարձր նորաձեւության շաբաթին Քիմը ներկայացել է բացարձակ թափանցիկ զգեստով եւ չի բարեհաճել անգամ ներքնազգեստ կրել: Արդյունքում բոլոր լուսանկարիչների ուշադրության կենտրոնում հայտնվել է հենց Քարդաշյանը` […]

Մեկ տարի շարունակ ամեն օր տղան ամուսնության առաջարկ է անում աղջկան /վիդեո/

Ամերիկացի երիտասարդ Դին Սմիթը մեկ տարի շարունակ ամեն օր իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել եւ դա նկարահանել տեսախցիկով: Առաջարկություն նա արել է ամենուր` լոգարանում, մեքենայում, աշխատավայրում եւ այլն: Առաջին տեսանյութը ամուսնության առաջարկությամբ տղան նկարահանել է 2014-ի հունվարի 8-ին` աղջկա ծննդյան օրը: Իսկ ուղիղ մեկ տարի անց նա աղջկան ցույց է տվել 365 ամուսնության առաջարկություն […]

Մեղքի զգացո՞ւմ /վիդեո/

Հոգեբան Սամվել Խուդոյանին դժվար է արտագաղթող մարդու հոգեբանությունը հասկանալը, մանավանդ նրանցը, որ գնալով հանդերձ շարունակ հայրենասիրությունից են խոսում: «Հայրենասիրությունը նրանց մոտ ավելի շատ հայրենիքը կարոտելու, իրենց ծննդավայրը կարոտելն է: Մի տեսակ հայրենիքի առաջ մեղքի զգացումից դրդված խոսում են հայրենիքին օգնելուց: Բայց դժվար է ասելը՝ արդյո՞ք նրանք իսկապես հայրենասեր են, թե ոչ»,-մեզ հետ զրույցում ասաց հոգեբանը: […]

Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը` կոտրած տաշտակի առջև

ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ազդեցին ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» և եռյակի մյուս գործընկերների վրա, այլ նաև ազատամարտիկներին համախմբող կազմակերպությունների ճակատագրի վրա: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» և «Երդվյալ ազատամարտիկների միության» մասին է, որոնք ֆինանսավորվում էին ԲՀԿ-ի կողմից` չնայած այն հանգամանքին, որ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռուստամ Գասպարյանը և «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանը պարբերաբար հերքում էին […]

«Այդպիսի վտանգներ չկան» /վիդեո/

«Մեզ ձեռք է տալիս, որ լինի ընդդիմություն, և այդ ընդդիմությունը լինի կոնստրուկտիվ դաշտում»,,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա համաձայն չէ տեսակետի հետ, թե կառուցողական ընդդիմություն չլինելու արդյունքում ՀՀԿ-ում են տարաձայնություններ ու խմորումներ առաջանալու, ձևավորվելու են տարբեր խմբավորումներ: Մինասյանի խոսքով՝ տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ կան, ինչը վկայում է ժողովրդավարության մասին, սակայն. […]

Նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Կոտ-դ-Իվուարի դատարանը երկրի նախկին առաջին տիկին Սիմոնե Գբագբոյին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Կինը մեղավոր է ճանաչվել «երկրի անվտանգություն խախտելու փորձեր» կատարելու մեջ միջադեպերի ժամանակ, որոնց ընթացքում մոտ 3 հազար հոգի մահացավ, հայտնում է  ВВС-ն: 65-ամյա նախկին առաջին տիկնոջը ձերբակալել են 2 տարի առաջ` մարդկության նկատմամբ հանցագործության համար 2010-2011թթ. Երկրում ընթացող ռազմական կոնֆլիկտի ընթացքում:

Փակագծից դուրս…

Facebook-ի օգտատեր Ժոռա Խաչատրյանը իր տարեգրքում գրառել է. Խորհրդարանական երեք ուժերի դաշինքից հետո` թեժ աշնան նախաշեմին, ԲՀԿ-ականները սկսել էին նոր գործընթաց: ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը հիմնում էր նոր միություն, որը այսպես ասած «անկախ կառույց» էր մեկ այլ կառույցի հովանու ներքո: Խոսքս «Երդվյալ Ազատամարտիկներ» միության մասին է: Այսինքն, եթե ավելի կոնկրետացնենք` ձևավորվեց հատուկ քաղաքական խնդիր լուծող, […]

Դոլարը վաճառվում է…

Հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ մարտի 10-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 484 դրամով: Ըստ rate.am կայքի՝  դոլարի առքը միջինը կազմում է 482 դրամ: Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 515 դրամ, վաճառքը՝ 524 դրամ: Ռուբլու առքը՝ 7.60 դրամ է, վաճառքը՝ 8.40 դրամ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սլովենիայի Նախագահին

Մարտի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սլովենիայի Նախագահ Բորուտ Պահորը։  Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իր երկիրը մտադիր է շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցի նպատակն է քննարկել Սլովենիայի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի