11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 10, 2015

Կինն ազատվել է աշխատանքից` Էրդողանին եւ Դավութօղլուին քննադատող ֆեյսբուքյան գրառման համար

Թուրքիայի քաղաքացի մի բուժաշխատող ազատվել է աշխատանքից` ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած իր հրապարակումներում երկրի նախագահին ու վարչապետին քննադատելու համար, գրում է Ermenihaber.am-ը` «evrensel.net»-ին հղումով: Չանաքքալեի նահանգապետարանի Հանրային առողջության վարչությունը տեղեկություն է ստացել Չանաքքալեի մի բժշկական ընկերության սանիտարական մաքրության ծառայության աշխատակցուհի Ա.Ս.-ի  վերոհիշյալ գրառումներ մասին, ինչի հիման վրա նահանգապետարանը պաշտոնական գրություն է ուղարկել բժշկական ընկերությանը` «անհրաժեշտ […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում ` Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին երեկոյան ժամերին, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-12-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝  Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին երեկոյան ժամերին, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

Ժխտողականության հարյուր երանգները

Թուրքիայի ներկայիս իշխանություններն այսօր կանգնած են իրենց պատմական անցյալի, ներկայի և ապագայի ճակատագրական շրջափուլի առջև` հարյուր երկար տարիներ ապաշխարհությամբ և հանդգնությամբ ժխտելով իրողությունը: Հայոց Ցեղասպանությունը և հայ ժողովրդին իրենց հայրենի հողից հայրենազրկման հետևանքներն ի վերջո պետք է իրենց արժանապատիվ տեղը գտնեն քաղաքակիրթ ազգերի գիտակցության մեջ: Ծանր հետևանքների ընդունումն ու ապաշխարհությունը Թուրքիայի կառավարության կողմից ճիշտ որոշում […]

Պետական գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի.մասնագետ

«Պետական գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի: 50 տոկոսի դեպքում պատվիրատուների շահերը խախտվում են»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ասաց  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը: Մանուկյանը նշեց, որ իրենց կազմակերպության դիտարկումների համաձայն  2014 թվականին նկատելի  կարևոր փոփոխություններ չկան, սակայն 2015 թվականին որոշակիորեն նոր խաղի կանոններ մտցվեցին.«Մասնավորապես ապրիլի 1-ից մինչև […]

Արայիկ Աղաբաբյանը եւս ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

ԲՀԿ Արմավիրի մարզի տարածքային կառույցի պատասխանատու, պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին մեզ  հետ զրույցում հաստատեց  ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Նա նշեց, որ Արայիկ Աղաբաբյանը դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու եւ խմբակցությունում որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու մասին:

Ավտոկայանատեղիների վճարումները կարելի է կատարել նաև վճարային տերմինալներով

Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ:  Այդուհանդերձ,  ելնելով  նաև միջազգային փորձից,  սպասարկող օպերատորին`«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց  ներկրել և վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում: Երևանի ավագանու որոշմամբ գործող վճարման ձևերին արդեն ավելացել են նաև վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով տեղադրվում […]

Պրահայում պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր […]

25 ամյա երիտասարդի դին՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում

Մարտի 9-ին, ժամը 19.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` «Ֆլորենս»  ռեստորանի մոտակայքում, հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:  Պարզվել է, որ հայտնաբերվածը անձը չպարզված մոտ 25 տարեկան տղամարդու դի է:

«Ճանապարհ դեպի աստղեր»

Ս. թ. փետրվարի 25-ից մարտի 2-ը, Սանկտ-Պետերբուրգում կայացել է «Ճանապարհ դեպի աստղեր» էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթը:  Մրցույթին հանդես է եկել 15 երկրի` 120 մասնակից: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Տիգրան Կարապետյանը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներ և տարբեր տարիքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի