26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ավտոկայանատեղիների վճարումները կարելի է կատարել նաև վճարային տերմինալներով

Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ:  Այդուհանդերձ,  ելնելով  նաև միջազգային փորձից,  սպասարկող օպերատորին`«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց  ներկրել և վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում: Երևանի ավագանու որոշմամբ գործող վճարման ձևերին արդեն ավելացել են նաև վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով տեղադրվում են Կենտրոն և Արաբկիր վարչական  շրջանների ավտոկայանատեղերի հարակից տարածքների վճարահաշվարկային տերմինալները, որից հետո, 2-րդ և 3-րդ փուլերով արդեն կտղադրվեն նաև այլ վարչական շրջաններում:  Ի դեպ, այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաև կոմունալ–կենցաղային, բջջային կապի և այլ ծառայությունների համար, ընդ որում՝ առանց միջնորդավճարի: Այս հարցում, որպես գործընկեր կառույց, «Փարկինգ Սիթի Սերվիսի»  հետ համագործակցում են « S  PAY »  և « EASY PAY» ընկերությունները: Տերմինալները տեղադրվում են կամ վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին, կամ հարակից որևէ հարմար հատվածում: Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի  պարզաբանման հետ կապված քաշքշուքները գրեթե կբացառվեն:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ