10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2015

Հայաստանը կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական փառատոնին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության կազմակերպչական աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝  ս. թ. հունիսի 5-8-ը, Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը: Ս. թ. մարտի 18-ին, ժամը 13:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ մամուլի ասուլիսով պաշտոնապես հայտարարվեց Հայաստանի […]

«Չի ասել չէ՞. ընդհանրապես ընտրությունների հետ չի կարելի խաղալ» /վիդեո/

«Իսկ ինչ մի նոր բան են հայտարարել եվրոպացի գործընկերները, որ կարծում եք, թե ինչ-որ բան է փոխվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք փոխվել է եվրոպացիների վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, երբ նրանք հայտարարում են, որ ընտրությունների հետ չպիտի խաղեր խաղալ: Ըստ Բադեյանի՝ եվրոպացի պաշտոնյաներից որևէ մեկը երբևէ չի […]

Բանկերի վարկային պորտֆելը նվազել է

Տեւական ժամանակ արձանագրվող աճից հետո, բանկային համակարգի միջոցով Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալը տարեսկզբին կրճատվել է։ Մի բան, ինչը մեծացրել է ճնշումը տնտեսական գործընթացների վրա։ Այժմ անցած տարվա վերջին ֆինանսական շուկայում ի հայտ եկած խնդիրները մեղմելու նպատակով կիրառած գործիքների թուլացման միջոցով Կենտրոնական բանկը փորձում է առեւտրային բանկերին աստիճանաբար վերադարձնել վարկային շուկա։ Դրան են միտված նաեւ բանակային […]

Ինչպիսին էր Բրիթնի Սփիրսը` 13 տարեկանում /ֆոտոշարք/

Համացանցում են հայտնվել երգչուհի Բրիթնի Սփիրսի լուսանկարները, որոնցում նա 13 տարեկան է: 20 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարներից երեւում է, որ երգչուհին այն ժամանակ էլ սիրել է հմայել: 20 տարի առաջ Սփիրսը սկսեց իր կարիերան` մասնակցելով  TheMickeyMouseClub երաժշտական շոուին: Լուսանկարներից երեւում է, որ ապագա աստղն իրեն շատ լավ է զգում ֆոտոխցիկների առաջ:

Հայաստանի ինը մարզերում կմեկնարկեն ճանապարհաշինարարական աշխատանքներ

Ճանապարհաշինարարության տարեշրջանը կմեկնարկի ավտոճանապարհների վերականգնման միանգամից չորս ծրագրով: Դրանցից առաջինը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող 118 կմ ընդհանուր երկարություն ունեցող ավտոճանապարհների վերանորոգումն է: «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով՝ հետազոտման և նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, մոտ ժամանակներս կհայտարարվեն համապատասխան մրցույթներ: Այս ծրագրով Հայաստանի 5 մարզերի՝ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի […]

Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի` ես բարձրաձայնում եմ, որ հայ ժողովուրդը թշնամի ժողովուրդ չունի. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել «Արարատի ստորոտին» հինգերորդ մեդիա համաժողովում:  Հարգելի՛ լրագրողներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս կարևոր և մասշտաբային միջոցառման շրջանակներում: Աշխարհի տարբեր անկյուններից 150 անվանի լրագրողների ներկայությունն արդեն իսկ խոսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հուսով եմ, […]

Ես հաշտեցման պատուհանը չեմ փակում. նախագահը` հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումում, պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրքական «Զաման» թերթի թղթակիցը հարցրել է`՝ արդյոք խորհրդարանից հետ կանչելով հայ-թուրքական արձանագրությունների փաստաթղթերը՝ պաշտոնական Երևանը վերջնականապես հրաժարվե՞լ է հաշտեցումից։ Ի պատասխան` նախագահն ասել է, որ իր քայլով չի «սպանել» դրանք, չի փակել պատուհանը, քանի որ այն ո՛չ թե իրավական, այլ՝ քաղաքական […]

«ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին խնդիր է, որը պետք է լուծում ստանա»

«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ռուս լրագրողը հարցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, լինելով ՌԴ-ի դաշնակից երկիր, ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում ԼՂ հակամարտության կողմերին: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դա խնդիր է, որը պետք է լուծում ստանա: Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի