11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2015

Ապրենք մեր կյանքն առանց երկյուղի, Օրվա խորհուրդը

Ապրենք մեր կյանքն առանց երկյուղի և վախի։ Եթե Աստված առկա է մեր կյանքում, վստահ լինենք, որ դժվարին պահերին, երբ բանանք մեր բերանը Քրիստոսին դավանելու համար, Նա կսովորեցնի, թե ի°նչ պետք է խոսել։ Ելք. 4: 1-21:  Հովել. 3: 9-21: Մարտի 18, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է խթանելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների շարունակականության ապահովման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, բիզնես միջավայրի […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 12:00-18:00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Թամանցիների, Բագրատունյաց, Չեխովի, Գ.Նժդեհի, Շևչենկո, Օդեսայի, Ռ.Պատկանյան, Եղբայրության,  Ս.Տարոնցի, Յու. Մարկվարդի, Հ.Հովհաննիսյան, Տիմիրյազևի, Եղ.Թադևոսյան, Մանանդյան, Արշակունյաց, Ֆրունզեի, Մայիսի 9, Գորգագործների, Շահամիրյանների, Լազոյի, Մանթաշյան, Բայդուկովի, Կատովսկու, Ղարիբջանյան, Դոդոխյան, Հրազդանի, Զ.Եսայան, Թ.Սարյան, Լ.Խաչիկյան, Վ.Շենգավիթի 1, […]

ԱԳ նախարարը հանդիպեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարին

Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստան – Եվրոպական միություն բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ ընգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ օրակարգի առաջմղմանն ու համագործակցության ընդլանմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը նշեց, որ սա իր առաջին […]

Մեկ տարեկան երեխային վերև շպրտեցին և մերկացրած սրով որսացին

Սաթենիկ Հակոբյանի պատմությունը 1896 թ., Կարս Սիրանուշ Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր տատի մոր՝ գեղեցկուհի Սաթենիկի պատմությունը: Թուրքերը նրաաչքի առաջ մեկ տարեկան երեխային վերև են շպրտել և մերկացրած սրովորսացել: Երիտասարդ որդուն մորթել են, իսկ տարեց հորը ստիպել խմել որդու արյունը… Այնուհետև արնախում գազանն անպաշտպան կնոջն այնքան է ծեծել, մինչև համոզվի՝ անշնչացել է: «Տատիս հիշողություններն այնքան […]

Նալբանդյանը հիշեց հայտնի առակը

«Գիտեք, դա ինձ հիշեցնում է Լաֆոնտենի առակը: Մեկը հայելու մեջ է նայում և ասում. «Այ եթե ես մի փոքր անգամ նման լինեի նրան, ում որ տեսնում եմ այս հայելու մեջ, ապա կմահանայի թախծից»»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարին, ով հայտարարել է, որ Հայաստանը ոչինչ չի անում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման […]

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներկուերորդ նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 25-ի թիվ 857-Ն», «ՀՀ կառավարության 2013 թ. սեպտեմբերի 5-ի N 970-Ն» և «ՀՀ կառավարության 2013 թ. փետրվարի 28-ի N 338-Ն» որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ […]

Արդարադատության նախարարն աշխատանքային շրջայցով «Վարդաշեն» քրեկատարողական հիմնարկում էր

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն  աշխատանքային շրջայցով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր: Հիմնարկում նախարարը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ նախարարն ուսումնասիրել է  շենքային պայմանները, լրակազմը, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանները: Հովհաննես Մանուկյանն այցելել է նաև սննդի կազմակերպման տեղամաս:   «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը ներկայացրել  է հիմնարկի աշխատանքային առանձնահատկությունները, զեկուցել  […]

Էստոնիան ու Լատվիան չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց…/վիդեո/

Բալթյան երկրներում բացվեցին  ցուցահանդեսների շարք, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելցին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց միջոցառումների ու դրանց արձագանքների մասին.« Էստոնիան ու Լատվիան չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցուցահանդեսը աննախադեպ իրողություն էր այնտեղ, քանի որ այդ օրերին երկրներում քաղաքական-հասարկական կյանքը ապրում էր նաև ցեղասպանության դատապարտման գաղափարով»,-նշեց Շարմազանովը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի