21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Արդարադատության նախարարն աշխատանքային շրջայցով «Վարդաշեն» քրեկատարողական հիմնարկում էր

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն  աշխատանքային շրջայցով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր: Հիմնարկում նախարարը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ նախարարն ուսումնասիրել է  շենքային պայմանները, լրակազմը, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանները: Հովհաննես Մանուկյանն այցելել է նաև սննդի կազմակերպման տեղամաս:   «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը ներկայացրել  է հիմնարկի աշխատանքային առանձնահատկությունները, զեկուցել  նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Շրջայցի շրջայցի ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանձնարարականներ է տվել:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին աշխատանքային շրջայցի ընթացքում ուղեկցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ  Միքայել Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ