18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նալբանդյանը հիշեց հայտնի առակը

«Գիտեք, դա ինձ հիշեցնում է Լաֆոնտենի առակը: Մեկը հայելու մեջ է նայում և ասում. «Այ եթե ես մի փոքր անգամ նման լինեի նրան, ում որ տեսնում եմ այս հայելու մեջ, ապա կմահանայի թախծից»»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարին, ով հայտարարել է, որ Հայաստանը ոչինչ չի անում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Չավուշօղլուն նաև նշել է, թե Հայաստանը բարդ հարաբերություններ չունի իր բոլոր հարևանների հետ և խորհուրդ է տվել, որպեսզի մենք փոխենք մեր արտաքին քաղաքական ուղղությունը, հարաբերություններ հաստատենք հարևանների հետ և քայլեր ձեռնարկենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

«Եթե խոսքը գնում է հարևանների, այն էլ՝ բոլոր հարևանների հետ ինչ-որ խնդիրներ ունենալու մասին, ապա դա առաջին հերթին թե՛ Թուրքիայից դուրս, թե՛ Թուրքիայում տպավորություն կստեղծի, որ հենց այդ երկրի մասին է խոսքը։ Հայտնի է «զրո հարևան առանց պրոբլեմի», դրա մասին խոսում են ոչ միայն Թուրքիայից դուրս, այլև՝ հենց Թուրքիայի ներսում, որն արդյունք է այդ երկրի, այսպես կոչված, «խորը ռազմավարական» արտաքին քաղաքականության։

Կարծում եմ, որ խորհուրդներ և դասեր տալու հավակնություն և մեծամտություն ունենալուց առաջ պետք է մտածել, որ միգուցե ինքդ ունես դրանց կարիքը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա ակնհայտ է, որ Թուրքիան մշտապես խնդիրներ է ստեղծել հիմնախնդրի կարգավորման համար՝ մի կողմից միանշանակորեն պաշտպանելով, աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից փորձելով խցկվել, միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին: Այնպես որ, կկրկնեի այն, ինչ ասվել է ոչ միայն մեր կողմից՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից»,-հավելեց նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ