11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2015

«Մեծահարուստ» Գևորգը լոռեցի Շողիկից 1,5 մլն դրամ է հափշտակել. Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Այվազյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գևորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է Շողիկի 1 միլիոն […]

Գաստրիկն «ատկազ» է եկել. Ժամանակ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է գերգաղտնի պայմաններում քննել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում տեղի ունեցած սպանության գործը:  ԱԱԾ-ից հրաժարվել են պատասխանել «Ժամանակի» այն հարցին, թե գործով տուժողի իրավահաջորդներ ու փաստաբաններ արդեն ներգրավվա՞ծ են, թե՞ ոչ: «Նախաքննական մարմինը, նախաքննության շահերից ելնելով, նպատակահարմար չի գտնում որեւէ տեղեկություն փոխանցել` այս գործի հետ կապված»,- ասել են ԱԱԾ լրատվական […]

Ծառուկյանից հետո. Առավոտ

«2006 թվականին ինձ ԲՀԿ է հրավիրել կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո ինձ այս կուսակցությունում ոչինչ չի պահում»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը՝ հավելելով. «Առավել ևս, որ վերջին երեք տարիների ընթացքում ես զբաղվել եմ իմ մասնագիտական գործունեությամբ, հասարակական գործունեությամբ, չեմ մասնակցել ներքաղաքական և կուսակցական կյանքին»: Արամ Սաֆարյանը […]

Միայն նրանց թոշակը կբարձրացվի. Հայկական ժամանակ

Անհավատալի է, բայց այս պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում և վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Նրանք, փաստորեն, ավելի քան հարյուր տարեկան են: ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է այդ մարդկանց կենսաթոշակը 75 հազար դրամով բարձրացնելու հարցը, դրա համար ամսական պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ ընդամենը 2.5 միլիոն դրամ: […]

Շտապօգնության հեռախոսահամարը կարող է մինչեւ կես ժամ զբաղված լինել. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ ահազանգ ստացանք, որ շտապօգնության 1-03 հեռախոսահամարով կապ հաստատելու համար բավական երկար ժամանակ ու ամուր նյարդեր են պետք, որովհետև կանչող հեռախոսահամարը ընդհուպ մինչև կես ժամ կարող է զբաղված լինել: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հնարավոր է համարել նման իրավիճակը ընդգծելով, որ ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: […]

Կոնգրեսականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև կներկայացնեն. Azatutyun.am

Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների տան անդամներ հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի այլ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը, տեղեկացնում է Azatutyun.am -ը։ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից մշակված այս բանաձևը կոչ է անելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի