11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2015

Արմեն Աշոտյանը ստորագրել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել`  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:  Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Ուսուցման ազգային հիմնադրամ», «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» ՀԿ,  «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան», «Մաստեր […]

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Ամբողջ գիշեր տևած բքի հետևանքով Վարդենյաց լեռնանցքը դեռևս դժվարանցանելի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այսուհետեւ «Facebook»-ը թույլ չի տալու վիրավորել Քեմալ Աթաթուրքին

 «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտարարել է, որ կայքում թարմացվում են արգելափակումների չափանիշները, որոնք բաժանված են 11 կատեգորիաների: Դրանց շարքում են  ատելություն պարունակող թեմաները, բռնության տեսարանները,  մերկ լուսանկարները և այլն, հայտնում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «CnnTürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ  կատարվելիք թարմացումներից հետո կարգելափակվեն Թուրքիայի Հանրապետության հիմանդիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին […]

«Ընտրությունն արված է»

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Նիստին այսօր մասնակցում է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Պրն. Յոհաննես Հանը: Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ողջունեց նրա ներկայությունն ու կարևորեց ընթացող քննարկումները: «Իմ խորին համոզմամբ՝ Արևելյան գործընկերությունը մտնում է նոր փուլ՝ հաշվի առնելով հինգ տարիների բավական իրադարձություններով լեցուն պատմությունը, և ես […]

Իշխան Զաքարյանի փողը պակասել է. Ժողովուրդ

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների մասին 2014 թվականի տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ նրա տարեկան եկամուտը կազմել է 9 միլիոն 513 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է:  Իշխան Զաքարյանի դրամական միջոցները դրանով նվազել են, իսկ արտարժույթով՝ աճել:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: ՀՀ Նախագահի այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:

Սեյրան Օհանյանի նախագահական նկրտումները ծանր են տանում. Հրապարակ

Սեյրան Օհանյանի նախագահական նկրտումներն ամենից ծանր են տանում նրա շրջապատում: Որոշ բարձրաստիճան զինվորականներ տարբեր մարդկանց միջոցով Սերժ Սարգսյանին մեսիջներ են հասցնում, որ չանի դա: «Հրապարակի» տեղեկություններով՝ մեկը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է, ով ամիսներ առաջ հանդիպել է գեներալ Մանվելին և հորդորել Սերժ Սարգսյանի վրա ազդել, որ այդ բանը տեղի չունենա: Խաչատուրովի և […]

ԲՀԿ-ում խառն են. Աբրահամ Մանուկյանը «փայ» է ուզում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ում հարաբերական անդորր է. նոր դուրս եկողներ չկան: Մեր տեղեկություններով, ԲՀԿ «քանակությունը» 15-ից չպետք է իջնի, իշխանությունները «թույլ» չեն տալու: Չնայած դրան, ԲՀԿ-ում խմորումները շարունակվում են ոչ միայն խմբակցության քարտուղարի, այլև կուսակցության կուրացիայի հարցում. Աբրահամ Մանուկյանը շարունակում է «փայ» ուզել: Բանն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ «մնացորդված» թիմը դեմ են […]

Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ նվիրեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ նվիրեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նիստը բացեց Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը: Իր խոսքում նա նշեց. «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի