23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ընտրությունն արված է»

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Նիստին այսօր մասնակցում է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Պրն. Յոհաննես Հանը: Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ողջունեց նրա ներկայությունն ու կարևորեց ընթացող քննարկումները:

«Իմ խորին համոզմամբ՝ Արևելյան գործընկերությունը մտնում է նոր փուլ՝ հաշվի առնելով հինգ տարիների բավական իրադարձություններով լեցուն պատմությունը, և ես վստահ եմ, որ ապագայի համար հաշվի կառնվեն բոլոր այն խնդիրները, որոնք կարելի է դիտարկել շտապողականության կամ բացթողումների արդյունք»,-ասաց նա:

«Հաջորդ փուլում վեց անդամ երկրները, յուրաքանչյուրն իր շահերը, ցանկությունները ու նպատակները հստակեցված, կարող է շարունակել ԱլԳ գլխավոր նպատակը հանդիսացող ասոցաման, որոշ երկրների դեպքում՝ ինտեգրման, որոշների դեպքում՝ սեկտորալ համագործակցության կամ քաղաքական երկխոսութան ճանապարհը»,-նկատեց նա:

Արտակ Զաքարյանը շեշտեց, որ ՀՀ-ի համար միշտ էլ ակտուալ է եղել ԱլԳ շրջանակներում ԵՄ համագործակցության համապարփակ ու ընդլայնված գործընկերության ու քաղաքական երկխոսության ապագան հստակեցնել ու պատկերացնել ու դրանում երկուստեք շահերի շրջանակներն ուրվագծել:

Պատգամավորը նշեց, որ 2013 թ-ի սեպտեմբերի երեքին Հայաստանը կայացրեց որոշում՝ անդամակցելու ՄՄ-ին: «Դա գիտակցված ու արդարացված որոշում էր, ցավոք, նաև մեր մեծ տարածշրջանը ցույց տվեց, որ այդ որոշումներն ինքնին արդարացված էին, և ՀՀ-ի համար բազմավեկտոր քաղաքականությունը շարունակում է մնալ կարևորագույն առանցք»:

Զաքարյանի խոսքով՝ ՀՀ-ը հանձնառու է տարածաշրջանի խաղաղության համար: Միաժամանակ նա նկատեց, որ հայկական ու եվրոպական արժեքները հաճախ համըկնում են, և Հայաստանը փորձելու է կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի ու ԵՏՄ -ի շուկաների միջև:

«Վաղ, թե ուշ այդ շուկաները միմյանց հետ պիտի աշխատեն, չեն կարող լինել մեկուսացված շուկաներ: Հայաստանն իր տնտեսական ճանապարհն ընտրել է, բայց այն չի լինելու Եվրամիության հետ համագործակցության հաշվին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ