23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այսուհետեւ «Facebook»-ը թույլ չի տալու վիրավորել Քեմալ Աթաթուրքին

 «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտարարել է, որ կայքում թարմացվում են արգելափակումների չափանիշները, որոնք բաժանված են 11 կատեգորիաների: Դրանց շարքում են  ատելություն պարունակող թեմաները, բռնության տեսարանները,  մերկ լուսանկարները և այլն, հայտնում է  Ermenihaber.am-ը:

Թուրքական «CnnTürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ  կատարվելիք թարմացումներից հետո կարգելափակվեն Թուրքիայի Հանրապետության հիմանդիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին արված բոլոր վիրավորանքները, անգամ եթե դրանց դեմ բողոքողներ չլինեն:

Ցուկենբերգը նշել է, որ Աթաթուրքի հասցեին վիրավորանքն ընդգրկված է «ատելություն» կատեգորիայի մեջ:

«Facebook»-ը  հրապարակել է նաև կայքից բովանդակություն հեռացնելու վերաբերյալ տարբեր երկրների կառավարություններից ստացված պահանջագրերի մասին վերաբերյալ 2014թ. կիսամյակային զեկույցը:

Պարզվել է, որ Թուրքիան 3.624 պահանջ է ներկայացրել և այս ցուցանիշով Հնդկաստանից հետո երկրորդն է: Երրորդ տեղում Գերմանիան  է, որը   «Facebook» -ին ներկայացրել է  60 պահանջ:

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ