10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 23, 2015

Ծգլը, Տլեն ու Գաստրիկը հայտնվեցին

Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված […]

Ամուսնու հետ վիճելուց հետո կտրել է երակները

Երեկ կեսգիշերին, «Շտապ օգնության» կայանում ահազանգ է ստացվել, որ երիտասարդ կինն ինքնասպանության նպատակով կտրել է երակները: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ պարզվել է, որ 35-ամյա կինն իրենց տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է ամուսնու հետ, որից հետո էլ որոշել է ինքնասպան լինել` ածելիով կտրելով ձախ ձեռքի դաստակը: 

Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Բեյրութում

Մարտի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միության նախաձեռնութjամբ Հ.Բ.Ը.Մ. «Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ եգիտպացի ճանաչված պատմաբան, Եգիպտոսի Հ.Բ.Ը.Մ. «Արեգ» ամսագրի արաբական բաժնի խմբագիր, դոկտոր Մուհամմեդ Ռիֆաաթ Իմամի դասախոսությունը՝ Հայոց ցեղասպանության նախապատրաստման և իրագործման, ինչպես նաև՝ արաբական աշխարհում […]

Կույր տղամարդը միայնակ մեծացնում է 3 դուստրերին /ֆոտո/

Հերոս-հայր Ալեքսանդր Պուխովն ապրում է Եկատերինբուրգում: Կույր տղամարդը միայնակ, առանց կնոջ մեծացնում է երեք դուստրերին: Սարսափելի պատմություն է, թե ինչու է նա կուրացել: Տղամարդն այդ ու ընդհանրապես իր կյանքի մասին պատմել է ռուսական «Комсомолка»-ին: Պուխովները սովորական ընտանիք են եղել, Ալեքսանդրը աշխատել է, կինը` խնամել իրենց երեք դուստրերին: Սակայն ամեն ինչ փոխվել է այն ժամանակ, երբ […]

«Մենք թույլ չենք տա, որ Սևանից նավթ ու գազ արդյունահանեն»/վիդեո/

«Երկրագնդի վրա 600 միլիոն մարդ զրկված են ջրից»,-այսօր Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանի կողմից բացված «Կովկասի ջրերը» ցուցահանդեսին ասաց  «Թռչնասերների ակումբ» հ/կ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:  Ադամյանի դիտարկմամբ Հայաստանում էլ կարող է ջրի խնդիր լինի ու նմանատիպ վտանգներին չառնչվելու համար հարկավոր է հոգատարություն ցուցաբերել Սևանա լճի նկատմամբ: «Մենք թույլ չենք տա, […]

Կինը 43 տարի տղամարդ է ձեւացել` գումար վաստակելու համար /ֆոտո/

Եգիպտացի կինը երեխային ծննդաբերելուց մի քանի ամիս առաջ մնացել է առանց ապրուստի միջոցների եւ ստիպված է եղել տղամարդ ձեւանալ, որպեսզի կարողանա գումար վաստակել ու պահել երեխային: Նման քայլի նա գնացել է, քանի որ Եգիպտոսում երկար ժամանակ ընդունված չէր կանանց աշխատանքի ընդունելը: Սիսա Աբուն աշխատել է քարերի բեռնակիր, ինչպես նաեւ շինարարությամբ է զբաղվել: «Սովորույթների զոհ չդառնալու […]

Նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:Մասնավորապես, 2014 թվականի մարտի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ՝ 1 արագաչափ՝ Սևան-Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է: – Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության […]

« … մահացել է Շուշան Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը». ոնց կարելի է

Համացանցային աբսուրդին է անդրադարձել դերասան Սոս Ջանիբեկյանը: «Առավոտյան բացում եմ ֆեյսբուքիս լրահոսն ու կարդում՝ մահացել է Շուշան Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը… Չեմ հասկանում՝ քլիքերի համար ոնց կարելի ա մարդկանց մասին նման նյութեր հրապարակել, բա էլ ուր մնաց բարոյականությունը, խիղճը: Պատկերացրեք՝ այդ մարդկանց հարազատներն այդ նյութերը տեսնեն, ինչ իրավիճակում կհայտնվեն:  Իրենց տափակ նյութերով մարդկանց ողջ-ողջ «թաղողները», իրոք չեմ […]

Զինծառայողի՝ հակառակորդի կողմն անցնելու մասին ադրբեջանական տեսանյութը բեմադրություն է. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը: Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանումիրականությանը:  Դրանովհակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալպահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի