25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կույր տղամարդը միայնակ մեծացնում է 3 դուստրերին /ֆոտո/

Հերոս-հայր Ալեքսանդր Պուխովն ապրում է Եկատերինբուրգում: Կույր տղամարդը միայնակ, առանց կնոջ մեծացնում է երեք դուստրերին: Սարսափելի պատմություն է, թե ինչու է նա կուրացել: Տղամարդն այդ ու ընդհանրապես իր կյանքի մասին պատմել է ռուսական «Комсомолка»-ին:

Պուխովները սովորական ընտանիք են եղել, Ալեքսանդրը աշխատել է, կինը` խնամել իրենց երեք դուստրերին: Սակայն ամեն ինչ փոխվել է այն ժամանակ, երբ 2003 թվականին Ալեքսանդրի կինը` Յուլիան, սիրահարվել է ուրիշ տղամարդու եւ որոշել միավորվել նրա հետ: Սակայն կինը, Ալեքսանդրի պատմելով, այդքանով չի սահմանափակվել` նա որոշել է դժբախտ պատահար բեմադրել, որպեսզի ամուսինը մահանա, եւ մնակարանը մնա իրեն:

«Մի անգամ քայլում էինք Յուլիայի հետ, երբ նա հանկարծակի ինձ հրեք-գցեց մեքենայի տակ: Ես ուշքի եկա վերակենդանացման բաժանմունքում, սարսափելի վնասվածքներ ունեի, արդյունքում կուրացա»,- պատմում է Ալեքսանդրը` ասելով, որ երբ հիվանդանոցից տուն է վերադարձել, Յուլիան ասել է` ավելի լավ կլիներ մահանայիր:

Օրեր անց կինը, առանց հրաժեշտ տալու երեք դուստրերին, նրանց թողնելով կույր հոր մոտ, փախել է սիրեկանի հետ: Ավագ դուստրը` Կատյան, այդ ժամանակ ընդամենը 4 տարեկան էր, միջնեկը` Լիզան` 3, իսկ փոքրը` Լենան  1.5 տարեկան:

«Երեխաներն անըդհատ լալիս էին, մորից հարցնում: Ես ասացի, որ նրանց մայրն այլեւս չի գալու: Այս ժամանակ նաեւ ինքս ինձ խոսք տվեցի, որ մենք շատ երջանիկ ենք լինելու»:

Ալեքսանդրը նաեւ հրաժարվել է ոստիկանություն դիմել ու բողոքել Յուլիայի դեմ, փոխարենը սովորել է ապրել կույր: Նա պատմում է, որ սկզբում սարսափելի բարդ է եղել այդ վիճակում խնամել երեխաներին, խանութ գնալ եւ այլն:

«Մայրս ինձ օգնում էր, բայց ես փորձում էի սովորել, որ ամեն ինձ ինքս անեմ, լվացք էի անում, երեխաներին խնամում, դպրոց տանում»,- պատմում է տղամարդը:

Այժմ աղջիկները մեծ են եւ ամեն ինչում օգնում են հորը, իսկ Ալեքսանդրն ասւոմ է, որ անսահման երջանիկ է իր դուստրերի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ