27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

2026-ի թրենդները․ ինչ հագնել և ինչից հրաժարվել

2026 թվականը նորաձևության մեջ նշանավորվում է հակադրություններով․ մինիմալիզմ եւ արտահայտիչ դետալներ։

2026-ին շարունակում են թրենդային մնալ խակի, ավազագույն, տաք շագանակագույնը։   Մուգ կապույտն և ծովային երանգները կիրառելի են ինչպես դասական, այնպես էլ street style-ի համար: Ընդգծված կանաչը 2026-ի ամենաարտահայտիչ գույներից է: Լավ համադրվում է սևի և բեժի հետ։  Մետաղական արծաթագույն շեշտերը ընդունելի են հատկապես աքսեսուարներում։

Փոշեգույն վարդագույնը՝ նուրբ, բայց ոչ մանկական, օգտագործվում է հիմնականում շերտավորման մեջ։

2026-ը «ոչ» է ասում  նեոնային չափազանց վառ գույներին: Մասնագետները նախընտրում են հավասարակշռված պալիտրա։

Չափազանց մեծ լոգոները եւ անհամաչափ գունային խառնուրդները շարունակում են դուրս մնալ: Բրենդային «աղմուկը» փոխարինվում է մաքուր գծերով։   Եթե համադրվում է 3+ ուժեղ գույն, ռիսկը մեծ է։ Առավել նորաձեւ է համարվում ընդգծված գույնի հետ 1 աքսեսուարի կամ չեզոք գույնի համադրումը:

2026-ը «լուռ ուժի» տարի է նորաձևության մեջ։ Ավելի քիչ աղմուկ, ավելի շատ հավասարակշռություն։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ