11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 23, 2015

Անմոռուկների արգելված բիզնես

Չնայած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գրասենյակից տեղեկացնում էին, որ ապրիլին «Անմոռուկ» կրծքանշանները կտրամադրվեն նվիրատվությամբ, հանրային պահանջարկն ու հետաքրքրությունն այս կրծքազարդի նկատմամբ այնքան մեծ է, որ այն վերածվեց բիզնեսի: Հանրությունը նախապես տեղեկացված էր , որ «Անմոռուկի» հեղինակային իրավունքները պաշտպանված են և պատկանում են բացառապես պետությանը: Սակայն այսօր հնարավոր է «Անմոռուկներ» գնել մազակալների,ականջողերի, մատանիների և […]

Դասը վարում էր Գալուստ Սահակյանը

Մարտի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետեւել պատգամավորների աշխատանքին: Ողջունելով աշակերտներին` ԱԺ նախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, […]

Ջուրը հիշողություն ունի /վիդեո/

Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը, ջրի համաշխարհային օրվան նվիրված,  այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացեց «Կովկասի ջրերը» լուսանկարների ցուցահանդեսը: «Այս նախաձեռնությունը արդեն 6-րդ տարին է, որ կա, որպես «Կովկասի ջրեր» շարքը 50 լուսանկարներով ցուցադրվել է 2009 թվականին Հայաստան-թուրքիա և Վրաստան տարածքներում: Այնուհետև լուսանկարների շարքը ցուցադրվեց Ստեփանակերտում, ավելի ուշ նաև Թբիլիսիում»,-անդրադառնալով «Կովկասի ջրեր» խորագրով ցուցահանդեսի […]

Հայրն այրել է մանկահասակ դստերը /ֆոտո/

Ռուսաստանի Օրսկ քաղաքում 9-ամյա աղջիկը մահացել է լրջագույն այրվածքներ ստանալու արդյունքում: Ինչպես պարզել է Lifenews-ը, երեխային այրել ու սպանել է նրա հարազատ հայրը: Ինչպես պարզվել է, երեխայի ծնողները վիճել են, ինչից հետո հայրը աղջկան պատանդ է վերցրել ու նրա հետ միասին փակվել տան տանիքի տակ: Նա սպառնացել է կնոջը, որ կսպանի իրեն եւ երեխային: Կինն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Չինաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններից հետո նախատեսվում է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այցի շրջանակներում նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական […]

Կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 2.48 մլն. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.1մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 410.2հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար […]

«Մեզ շատ հաճախ վախեցրել են դրանով»

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համարում է շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն ունեցող: Նախագծի քննարկման ժամանակ Ռուստամյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն ջատագովն է եղել նման նախաձեռնությունների իրականացման.  «Նախ բնական է, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն իր զորակցությունը հայտնի մյուս բոլոր ժողովուրդներին, որոնց նկատմամբ ոճրագործություն […]

«Մենք սրանով քաղաքական դիրքորոշում ենք ցուցաբերում»

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովը նախագծի քննարկումից հետո ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին շահագրգիռ քննարկումների համար: «Եվս մեկ վերահաստատեցինք, որ ՀՀ ԱԺ-ի բոլոր պատգամավորները, քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, իշխանություն, թե անկախ պատգամավորներ կողմ են այս հայտարարության նախագծին, և գտնում ենք, որ ՀՀ […]

Որոշ վերապահումներով ԲՀԿ-ը կողմ է

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծին ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու: Այս մասին այսօր նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:  Վերջինս համաձայն է, որ օրենքի տեսքով առաջարկված իրավական առումով կլիներ ավելի խոցելի ու իմպերատիվ, որովհետև հնարավոր հետևանքնների առումով չի տալիս մեխանիզմներ, իսկ օրենքի դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի