09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անմոռուկների արգելված բիզնես

Չնայած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գրասենյակից տեղեկացնում էին, որ ապրիլին «Անմոռուկ» կրծքանշանները կտրամադրվեն նվիրատվությամբ, հանրային պահանջարկն ու հետաքրքրությունն այս կրծքազարդի նկատմամբ այնքան մեծ է, որ այն վերածվեց բիզնեսի: Հանրությունը նախապես տեղեկացված էր , որ «Անմոռուկի» հեղինակային իրավունքները պաշտպանված են և պատկանում են բացառապես պետությանը:

Սակայն այսօր հնարավոր է «Անմոռուկներ» գնել մազակալների,ականջողերի, մատանիների և այլ տարբերակներով: Այցելելով Վերնիսաժ հանդիպում ենք «Անմոռուկների» ամենատարբեր գների 300 դրամից սկսած՝ մինչև  4000-5000 դրամ:

Ինտերնետային առուծախի կայքերում էլ կարելի է հանդիպել տարբեր առաջարկներ, օրինակ` հելունով հյուսված «Անմոռուկ»՝ 500 դրամով, «Անմոռուկի» տեսքով զարդեր և աքսեսուարներ են առաջարկվում անգամ 200 դրամով: Առաջարկվում է նաև ոսկյա «Անմոռուկ», արժեքը` մոտ 200 դոլար:

Վերնիսաժում «Անմոռուկ» վաճառողները մեզ հետ զրույցույմ խոստովանեցին, որ իրենք էլ լավ տեղյակ են, որ այդ զարդը վաճառելու իրավունք չունեն, սակայն քանի որ կա պահանջարկ այսպես ասած «տակից» վաճառում են:

Նրանք թույլ չտվեցին նկարել տաղավարների վաճառքի «Անմոռուկները»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ