09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջուրը հիշողություն ունի /վիդեո/

Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը, ջրի համաշխարհային օրվան նվիրված,  այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացեց «Կովկասի ջրերը» լուսանկարների ցուցահանդեսը:

«Այս նախաձեռնությունը արդեն 6-րդ տարին է, որ կա, որպես «Կովկասի ջրեր» շարքը 50 լուսանկարներով ցուցադրվել է 2009 թվականին Հայաստան-թուրքիա և Վրաստան տարածքներում: Այնուհետև լուսանկարների շարքը ցուցադրվեց Ստեփանակերտում, ավելի ուշ նաև Թբիլիսիում»,-անդրադառնալով «Կովկասի ջրեր» խորագրով ցուցահանդեսի գաղափարին ասաց լուսանկարիչը:

Նանյանը նախաձեռնել էր 2012 թվականին Ստամբուլում ունենալ ցուցահանդես, որին սակայն հավանություն չտվեց թուրքական կողմը:

Առաջին ջրին առնչվող լուսանկարը Նանյանը նկարել է ժամկետային զինծառայության ընթացքում: Լուսանկարը չի ցուցադրել այսօր, այն կապվում է Արցախի հետ, լուսանկարը կոչվում է՝ Թարթառ:

Գալուստ Նանյանը ասում է.«Ջուրը շնչում է, ջուրը  հիշողություն ունի»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն էլ կարևորեց նախաձեռնության նշանակությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ