13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայրն այրել է մանկահասակ դստերը /ֆոտո/

Ռուսաստանի Օրսկ քաղաքում 9-ամյա աղջիկը մահացել է լրջագույն այրվածքներ ստանալու արդյունքում: Ինչպես պարզել է Lifenews-ը, երեխային այրել ու սպանել է նրա հարազատ հայրը:

Ինչպես պարզվել է, երեխայի ծնողները վիճել են, ինչից հետո հայրը աղջկան պատանդ է վերցրել ու նրա հետ միասին փակվել տան տանիքի տակ: Նա սպառնացել է կնոջը, որ կսպանի իրեն եւ երեխային:

Կինն անմիջապես ոստիկանություն է զանգահարել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները բանակցել  են տղամարդու հետ: Սակայն հենց այդ ընթացքում տղամարդը բենզին է լցրել երեխայի եւ իր վրա, նախ այրել երեխային, ապա սկսել է խեղդել նրան: Ոստիկանը տղամարդու ուղղությամբ կրակ է բացել, ինչից նա տեղում մահացել է: Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ստացված այրվածքներից նա մահացել է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ