11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 23, 2015

Կհուղարկավորվի մարտի 25-ին

Ս. թ. մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է Կարեն Գուրգենի Ջանիբեկյանի   մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Կարեն Ջանիբեկյանի  հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 25-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:  […]

«Սա այդքան քննարկելու բան չէ, սա արյան կանչով եկած բան է»

Ազգային ժողովում քննարկվում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը: Ելույթով հանդես եկան տարբեր խմբակցությունների պատգամավորներ, ովքեր հիմնականում կողմ էին արտահայտվում նախագծին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց.  «Բոլորս համաձայն ենք ու փորձում ենք միմյանց համոզել: Սա այդքան քննարկելու բան չէ, սա արյան կանչով եկած բան է»:

Կորցրեցինք…

Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին: Որպես հայ կինոյի և թատրոնի ծաղկուն ժամանակաշրջանի ներկայացուցիչ՝ նա իր ներկայությամբ նոր լիցք ու որակ էր հաղորդում ժամանակակից բեմին: Կերտելով բազմաթիվ յուրօրինակ կերպարներ՝ Կարեն Ջանիբեկյանն ընդունվեց ժողովրդի կողմից՝ իբրև տաղանդավոր դերասան և յուրօրինակ արվեստագետ: Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ […]

Շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա ու պոկել նրա ոտքը

Եգիպտոսի լողափերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Շնաձուկը հարձակվել է գերմանացի զբոսաշրջիկի վրա ու պոկելնրա ոտքը, ինչի արդյունքում տղամարդը մահացել է, հայտնում է “Интерфакс”-ը: Վերջին տարիներին Եգիպտոսում նման միջադեպերը շատացել են, ինչն էլ բերել է զբոսաշրջիկների հոսքի նվազման:

Հովհաննես Մարգարյանն առաջարկում է ուղղագրական սխալներ անել

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախագծում Օսմանյան բառը գրել փոքրատառ: «Սա պատմական կարևորագույն փաստաթուղթ է լինելու, առաջարկս վերաբերում է Օսմանյան բառին. ես առաջարկում եմ այն նախագծում փոքրատառ գրել: Սա լինելու է վերաբերմունք, որ մենք այդ չարիքի, չարագործների ու տականքների կայսրությունը […]

Գարեջրի շիշը` գլխին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութ դանակահարված տղա է մտել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վնասվածքով  բուժօգնության է դիմել 1992 թ. […]

17 ժամյա ջրամատակարարում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովի նվազագույնը 17-ժամյա ջրամատակարարում, իսկ 5-ժամյա դադարը կլինի գիշերային ժամերին: Միևնույն ժամանակ նշվել է, որ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված կլինի մայրաքաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսը: «Երևանում 17-ժամյա ջրամատակարարում ապահովելն իսկապես  […]

Քննարկել են

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ողջունելով հյուրին` ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումների արդյունավետությունը կրթության ու գիտության ոլորտում օրենսդրական բնույթի խնդիրների լուծման և փորձի փոխանակման տեսանկյունից: Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովում շրջանառվող կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները`  ՀՀ ԿԳ նախարարն […]

Ծառուկյանից, «բանդիտիզմից» ու «առնեռավազքից »

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե Գյումրին «բանդիտական քաղաք է»: «Նախքան վերջին դեպքերն էլ մայրաքաղաքում էին նման դեպքեր եղել, դրանք դեպքեր են, որ ամբողջ հանրապետությունով մեկ լինում են, սպանություններ, և Գյումրուն բանդիտական անվանում տալը սխալ եմ համարում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:  Պատգամավորն, իհարկե, ցավալի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի