09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովհաննես Մարգարյանն առաջարկում է ուղղագրական սխալներ անել

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախագծում Օսմանյան բառը գրել փոքրատառ: «Սա պատմական կարևորագույն փաստաթուղթ է լինելու, առաջարկս վերաբերում է Օսմանյան բառին. ես առաջարկում եմ այն նախագծում փոքրատառ գրել: Սա լինելու է վերաբերմունք, որ մենք այդ չարիքի, չարագործների ու տականքների կայսրությունը փոքրատառով գրենք»,- դիմելով հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ նշեց նա:

Ըստ ՕԵԿ պատգամավորի՝ միայն օսմանյան բառն է փոքրատառ ցանկանում գրել և ոչ թե Թուրքիան: Ավելին՝ դեռ առաջարկում է հույներ և ասորիներ բառերն էլ գրվի մեծատառով: Շարմազանովը դեմ էր առաջարկին. «Ես չեմ կարծում, որ մենք մեծատառով կամ փոքրատառով գրելով՝ պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը: Ես ձևի կողմնակից չեմ, ես բովանդակության կողմնակիցն եմ»,- նշեց նա և հավելեց, որ ԱԺ-ն իրականում ամենակարող չի, որ կարողանան հայոց լեզվի կանոնները խախտել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ