09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանից, «բանդիտիզմից» ու «առնեռավազքից »

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե Գյումրին «բանդիտական քաղաք է»: «Նախքան վերջին դեպքերն էլ մայրաքաղաքում էին նման դեպքեր եղել, դրանք դեպքեր են, որ ամբողջ հանրապետությունով մեկ լինում են, սպանություններ, և Գյումրուն բանդիտական անվանում տալը սխալ եմ համարում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: 

Պատգամավորն, իհարկե, ցավալի է համարում, որ նման դեպքեր են լինում, երիտասարդներ են մահանում, սակայն ասում է նաև, որ սա անձնական հողի վրա կատարված դեպքեր են և ոչ թե քաղաքական կամ էլ քաղաքի հետ կապ ունեցող: 

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ շփմանն, ապա անկախ պատգամավորը նկատեց, որ որևէ խնդիր չկա: «Ոչ մի ձև կոմպլեքսավորված չեմ, պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, մանավանդ Գյումրու հետ կապված հարցերի ժամանակ»: Նա կոչ արեց «առնետավազք, պոկվել» և նման այլ բառեր չօգտագործել ԲՀԿ-ից դուրս եկածների մասին խոսելիս:  Պատգամավորը հայտարարեց, որ իր ու Գագիկ Ծառուկյանի, իր ու ԲՀԿ-ի միջև հակասություններ չկան:   

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ