09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

17 ժամյա ջրամատակարարում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովի նվազագույնը 17-ժամյա ջրամատակարարում, իսկ 5-ժամյա դադարը կլինի գիշերային ժամերին: Միևնույն ժամանակ նշվել է, որ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված կլինի մայրաքաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսը:

«Երևանում 17-ժամյա ջրամատակարարում ապահովելն իսկապես  մեծ ձեռքբերում է մայրաքաղաքի համար, և ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները գովելի են: Համոզված ենք, որ «Երևանը ջուրը», համաձայն ստանձնած պարտավորության, սահմանված ժամկետում կապահովի մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարումը: Ի դեպ, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ընկերության աշխատակազմին և տնօրինությանը՝ քաղաքային նշանակության  այլ աշխատանքների իրականացման հարցում ցուցաբերվող պատրաստակամության համար ևս ու մասնավորապես Ծիծեռնակաբերդի տարածքում 20 ցայտաղբյուրների տեղադրման և սանհանգույցների կառուցման համար: Նման աշխատանքը պե՛տք է անպայման գնահատվի և պարբերաբար ներկայացվի հանրությանը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ