10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 16, 2015

Երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելի է, եթե …

«Առանց հոգևոր վերածննդի և առանց Գողգոթայի մարդկությունը չի կարող խույս տալ Երրորդ համաշխարհային պատերազմից»:  Դուայթ Դեյվիդ ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐ – (1890- 1969), ԱՄՆ 34-րդ նախագահը (1953-1961): Բանակի գեներալ 1944-ից, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հյուսիսային Աֆրիկայի  դաշնակից զորքերի, Արևմտյան Եվրոպայի դաշնակից էքսպեդիցիոն ուժերի գլխավոր հրամանատար,  ղեկավարել է անգլո-ամերիկյան զորքերի ափհանումը Հյուսիսային Ֆրանսիայում, իսկ 1950-1952-ին Հյուսիսատլանտյան դաշինքի զինված ուժերի […]

Ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ …

Էկզյուպերիի նամակն անծանոթուհուն Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։ […]

ՀԱԿ-ը հայտարարում է

Գործող Սահմանադրությունից հրաժարվելու եւ կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու» Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հետապնդում է մեկ նպատակ վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։ Այս նպատակին հասնելու համար է, որ Ս. Սարգսյանը փետրվարի12-ից սկսած, պետական ահաբեկչական գործողություններ ծավալեց ընդդիմության նկատմամբ: Կոպտորեն, ուժի ու շանտաժի կիրառմամբ խախտվեցին Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ Մարդու հիմնարար՝ միավորումների մեջ ազատ ընդգրկվելու, ազատ հավաքների, խոսքի ազատության, տեղեկատվության տարածման […]

ԿԸՀ-ից տեղեկացնում են

Մարտի 15-ին հանրապետության թվով 32 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 16-ին` մինչեւ ժամը 18:00-ն:  Սահմանված ժամկետում վերահաշվարկի մեկական դիմում են ստացել թիվ 23 եւ թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:  ՀՀ կենտրոնական […]

Աշխարհի ամենախոշոր գետի ձկան որսը /վիդեո/

Թայլանդում ձկնորսները ահռելի գետի ձուկ են որսացել, այն աշխարհի ամենախոշոր գետի ձուկն է, հայտնում է РИА Новости-ն: Ձկան քաշը կազմում է 360 կիլոգրամ, երկարությունը 4.2 մետր է: Ձկանը որսալու համար 8 ձկնորս է պահանջվել, սակայն որսալուց հետո ձկնորսները որոշել են բաց թողնել նրան:

Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանովը՝ լիտվացի խորհրդարանականներին

Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Մարտի 16-ին ԱԺ փոխնախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ Սեյմասի անդամ Ռասա Յուկնեվիցիենեի հետ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-լիտվական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում: Այս […]

550 կանանցից 8-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Հետազոտություններն առավել  արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին ընդունված մեթոդաբանությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց  «Ալավերդի համայնքի 2015 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնմանե ծրագրով կանանց շրջանում իրականացված բժշկական հետազոտությունների կազմակերպման հարցը։ Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գծով փոխտնօրենը, ուռուցքաբանը, գինեկոլոգը, սոնոգրաֆիստը։  Նախարարին ներկայացվեց, որ հետազոտությունները կատարվել են ըստ […]

«Սա կոռուպցիա է» /վիդեո/

«Ապօրինության, իշխանությունը զավթելու, ընտրությունները կեղծելու դեմ մշտապես փոփոխություններ արվում են, բայց միևնույն է դրանք շարունակ դիմադրում են, և արդյունքում նույն ընտրական ոլորտում ինչ դրական փոփոխություն էլ արած լինենք, դրա հանրագումարը դեռևս զրո է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում արվող իրավական բարեփոխումներից:  Իրվապաշտպանը հավելեց. «Բոլոր ջանքերը պետք […]

Այցելել են Ծիծեռնակաբերդ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցները մարտի 16-ին ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Եվրախորհրդարանի անդամ, Լատվիայի Հանրապետությունը ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի