29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Սա կոռուպցիա է» /վիդեո/

«Ապօրինության, իշխանությունը զավթելու, ընտրությունները կեղծելու դեմ մշտապես փոփոխություններ արվում են, բայց միևնույն է դրանք շարունակ դիմադրում են, և արդյունքում նույն ընտրական ոլորտում ինչ դրական փոփոխություն էլ արած լինենք, դրա հանրագումարը դեռևս զրո է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում արվող իրավական բարեփոխումներից: 

Իրվապաշտպանը հավելեց. «Բոլոր ջանքերը պետք է գործադրենք, չի կարելի չօգտագործել ցանկացած պլատֆորմի գործիքն ու հնարավորությունները»։ Ինչ վերաբերում է այս օրերին Երևանում անցկացվող Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակներում ընթացող Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներին, Արտակ Զեյնալյանը նշեց, որ բավարաված չէ, բայց չի էլ կարող ասել, որ բացարձակ արդյունք չկա։

«Սա ընդհանուր փոխկապակցված շղթայի օղակներ են, որոնք արդյունքներ տալիս են, իրենց արձագանքն ունենում են և հող են նախապատրաստում այն ոլորտներում, որ ինչ-որ փոփոխություններ լինեն»,-ասաց նա: Իսկ արդյոք վերջին ներքաղաքական իրադարձությունները չեն վկայում, որ մեզ մոտ քաղաքական դաշտը կայացած չէ:

Այս մասին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ