11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 16, 2015

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է հուշ-ցերեկույթին

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում մասնակցել է դպրոցի շրջանավարտ, 2014 թվականի հուլիսի 31-ին հայրենի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին: ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան մյուս հյուրերը նախ ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել դպրոցի բակում կանգնեցված Արցախյան ազատամարտի մասնակից Սոս […]

Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատարը

Մարտի 18-ին Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը: Յոհանես Հանին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Եվրահանձնաժողովի հանձնակատարը կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մարտի 18-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարարի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։ Նախատեսված է հանձնակատար Հանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական […]

Հայրենիքը սկսում է մեր խրամատից /վիդեո/

Հայկը երգել է միշտ, երգել է և մտքում, և բարձրաձայն: Հայկի երգը սիրվել է, քանի որ երգել է հոգուց ու երգել հայրենասիրական երգեր: Ավարտելով Սլավոնական համալսարանի հեռահաղորդակցության ֆակուլտետը` Հայկը զորակոչվեց բանակ: Երգը շարունակեց ուղեկցել նրան ու նա երգով ոգևորում է հենակետային դիրքերում կանգնած զինվորներին: «Միշտ էլ մտածել եմ, որ գնալու եմ բանակ, կանգնեմ սահմանին ու […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մենք ամաչելու որևէ բան չունենք. Գերմանիայում Թուրքիայի դեսպանը` Հայոց ցեղասպանության մասին

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնին «Եվրոպացի թուրքերի դեմոկրատական միության» ժողովին հանդես գալով ելույթով` անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, հայտնում է Ermenihaber.am-ը: Ավնին նշել է, թե իբր թուրքերը միշտ պատրաստ են առերեսվել իրենց պատմության հետ և այդ առումով ամաչելու պատճառ չունեն: Ըստ թուրքական «Բեյազգազեթե» լրատվամիջոցի` Ավնին, հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականության, նշել է, որ Թուրքիային վերագրված այն […]

ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրվել է երեք փաստաթուղթ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ  կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրա­հա­ղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնա­գիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահա­ղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ […]

Մեր աղոթքների պտուղն արդարությունն է, Օրվա խորհուրդը

Մեր աղոթքների պտուղն արդարությունն է, որը մարդկային մեր ընկալման և մեր մարմնական նյութական կարիքներից ու ցանկություններից բխող արդարությունը չէ, այլ՝ Աստծու արդարությունը մեր անձերի և կյանքի նկատմամբ։ Եբր. 1: 1-14: Մարտի 16, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

Հայկական կողմի 9 առաջարկներից 6-ն ընդունվեց, ադրեջանականից՝ մեկը

«ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկների միջև համագործակցության խթանումը 2014-2020թթ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով» զեկույցն այսօր Երևանում ընթացող Եվրանեսթի քաղաքական և մարդու իրավունքների հանձնաժողովում հաստատվեց: Զեկույցը վերաբերում էր Եվրամիության հետ գործընկերության շրջանակներում նոր հարևանության քաղաքականության գործիքակազմը կիրառելուն: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց. «Զեկույցում տեղ էին […]

Հայաստանը պատրաստ է

      Հարգելի պատգամավորներ, Շնորհակալություն եմ հայտնում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին ելույթ ունենալու հնարավորության համար: Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ իրականացվող համապարփակ և բազմակողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը և այլն: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի