11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայկական կողմի 9 առաջարկներից 6-ն ընդունվեց, ադրեջանականից՝ մեկը

«ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկների միջև համագործակցության խթանումը 2014-2020թթ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով» զեկույցն այսօր Երևանում ընթացող Եվրանեսթի քաղաքական և մարդու իրավունքների հանձնաժողովում հաստատվեց: Զեկույցը վերաբերում էր Եվրամիության հետ գործընկերության շրջանակներում նոր հարևանության քաղաքականության գործիքակազմը կիրառելուն: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց.

«Զեկույցում տեղ էին գտել բազմաթիվ առաջարկներ, մենք ներկայացրել էինք ինը առաջարկ, որից ընդունվեց վեցը: Այն երեք առաջարկները, որոնք չընդունվեցին, վերաբերում էր Ռուսաստանի աջակցությունը ցույց տալուն: Մեր պատվիրակության անդամները և նաև ես խնդրեցի, որ հանձնաժողվը կողմ չքվեարկի Ադրբեջանի երեք առաջարկներին, որոնք վերաբերում էին ԼՂՀ կոնֆլիկտին և դրանցից երկուսը չընդունվեց, մյուսը, որը ղարաբաղյան կոնֆլիկտին չի վերաբերվում, բայց մեր համար անընդունելի է, մտավ զեկույցի մեջ»,- ասաց Զաքարյանը:

Հարցին, թե հայերի կողմից ներկայացված, բայց չընդունված նախագծերը ինչի մասին էին, Արտակ Զաքարյանը բացատրեց. «Մենք հիմնականում փորձում էինք Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշումները մեղմել, մեր առաջարկները ավելի շատ խաղաղ, բանակցային խնդրի լուծումն էր: Այդ առաջարկները մերժվեցին: Մյուս վեց առաջարկները, որոնք վերաբերում էին Արևելյան գործընկերության տարածքում համագործակցությանը և Հայաստան-Եվրամիություն երկխոսությանն, ընդունվեցին:

Հատկանշական է նաև, որ չընդունվեցին Աբրբեջանի կողմից այն առաջարկները, որի մեջ ասվում էր, որ եթե Հայաստանը ԵՏՄ անդամ է, այլևս պետք չէ շարունակել այդ գործընկերությունը, Եվրոպական կողմը  և ոչ միայն, վրացական և ուկրաինական պատվիրակությունները սկզբունքորեն մերժեցին այդ առաջարկները: Սա խոսում է այն մաիսն, որ պատրաստամակություն ունենք շարունակելու երկխոսությունը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ