27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է հուշ-ցերեկույթին

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում մասնակցել է դպրոցի շրջանավարտ, 2014 թվականի հուլիսի 31-ին հայրենի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին:

ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան մյուս հյուրերը նախ ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել դպրոցի բակում կանգնեցված Արցախյան ազատամարտի մասնակից Սոս Հովսեփյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև ներկա են գտնվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հիշատակին նվիրված հանդիսավոր ցերեկույթին: Ցերեկույթի ընթացքում աշակերտների կատարմամբ ներկայացված հայրենասիրական բանաստեղծությունները, երգն ու պարը առավել հիշարժան ու տպավորիչ դարձրին օրվա խորհուրդը:

Դիմելով աշակերտներին և խոսելով ՀՀ զինված ուժերի ձեռքբերումների մասին` ՀՀ պաշտպանության նախարարը հպարտությամբ նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շատ են այն տղաները, ովքեր իրենց սխրագործությամբ ու նույնիսկ անձնազոհությամբ անառիկ են պահում մեր երկրի սահմանները՝ ապահովելով հայ ժողովրդի խաղաղ արարումը:

Կրթօջախի տնօրեն Գոհար Անտոնյանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված աշակերտների հայրենասիրական ու հայեցի դաստիարակության վեհ գաղափարը, առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին` մշտապես դպրոցի կողքին գտնվելու ու վերջինիս աջակցելու համար:

Հուշ-ցերեկույթը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: Դպրոցականների հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար կրթօաջախը պարգևատրվել է «ՀՀ ԶՈՒ զինանշան» հուշամեդալով, մի խումբ մանկավարժներ էլ պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվել են գերատեսչական մեդալներով:

Պաշտպանության նախարարն իր խորին երախտագիտությունն է հայտնել ու պարգևներ հանձնել նաև դպրոցի դահլիճում ներկա այն մայրերին, ում տղաները` լինելով դպրոցի շրջանավարտներ, այսօր ծառայում են ազգային բանակի զորամասերում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ