11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 16, 2015

Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 20-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 20-ին` Աստանայում, որտեղ կքննարկեն Ուկրաինայի հարցն ու համաշխարհային տնտեսությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլը, տեղեկացնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ մարտի 12-ին և մարտի 13-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով Աստանայում պետք է կայանար երեք երկրների ղեկավարների հանդիպումը, սակայն հանդիպումից […]

«Մեր մարզիկներից ոչ մեկը չի վախենում մեկնել Բաքու»

Հայաստանի ձյուդոյի եւ սամբոյի ֆեդերացիաները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքվի Խաղերին հայ մարզիկների մասնակցությունը պարտադիր է, եւ իրենց նպատակն է պատվով հանդես գալ ու հաղթանակով վերադառնալ այնտեղից: «Մենք մարտական ոգի ունենք, մեր մարզիկներից ոչ մեկը չի […]

Պուտինը մարտական պատրաստվածության է բերում Հյուսիսային նավատորմը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ամբողջական մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմն ու Արևմտյան ռազմական շրջանի և Օդադեսանտային զորքերի առանձին միավորումներ: Անսպասելի ստուգումների են մասնակցելու 38 հազար զինծառայող, 3,36 հազար միավոր ռազմական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 ինքնաթիռ և ուղղաթիռ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է  РИА Новости-ն:

Դրամահավաք ազատամարտիկի բազմանդամ ընտանիքի համար

«Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը  հայտնվել է  ծանր կացության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն սպառվում է ժամկետը, որի ընթացքում խարդախության մեղադրանքով 6 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Ավետիսյանը պետք է որպես փոխհատուցում փոխանցեր դատավճռով սահմանված 2 հազար դոլարին համարժեք դրամը: Սարուխանյանի փոխանցմամբ […]

Թեհլերյանի հիշատակին

Մարտի 15-ին ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության և «Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու աջև տեղի ունեցավ հայ վրիժառուին նվիրված հանդիսավոր արարողություն: Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին հայ հերոսի կիսանդրու առջև: Այնուհետև ներկաների օրվա խորհուրդը ներկայացրեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանյանը: Վերջինս նշեց, որ Սողոմոն […]

Ցնցող պատմություն. արթնացել է մահից 3 օր անց` դիահերձարանում /վիդեո/

Կլաուդիա Ուստյուժանինի հետ տեղի ունեցած հրաշքը ցնցել է Ռուսաստանը. կինը մահից 3 օր անց հարություն է առել ապշած բժիշկների աչքի առաջ` արթնանալով դիահերձարանում: Նրա հոգին եղել է երկնքում, լսել Աստծո ձայնը: «Սա կլինիկական մահ չէ, քանի որ այն տեւում է 3-ից 7 րոպե, սա իրական մահ է: Սա աստվածային հրաշք է, որը գիտությունը չի կարողանում բացատրել, […]

Անպտուղ է

«Հայաստանը միշտ կարևորել է քաղաքացիական հասարակության ձևավորումը»,-Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակներում Երևանում ընթացող Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Միշտ էլ Հայաստանի պատվիրակությունը ողջունել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով: Եվրանեսթի խնդիրը որպես խորհրդարական ձևաչափ […]

Կառավարությունը դեռևս որևէ էական քայլ չի իրականացրել

      Մտահոգված լինելով, որ ՀՀ Կառավարության կողմից նորաստեղծ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում անկախության, արդյունավետության, մասնակցության և մասնագիտական սկզբունքների վերաբերյալ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություններին,   Հաշվի առնելով, որ Կառավարությունը դեռևս որևէ էական […]

Պուտինն այլ որոշում չէր կարող կայացնել

Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի կապակցությամբ արվող բոլոր միջոցառումները պարզապես առիթ են`աշխարհի ուշադրությունը բեւեռելու այս ողբեգության վրա: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց Արեւմտահայոց ժառանգների միության ներկայացուցիչ Արագած Ախոյանը: Նա նշեց, որ ինքն այդ միջոցառումներից այլ սպասելիքներ չունի: «Մենք պետք է կարողանանք առավելագույնս հայանպաստ օգուտներ ստանալ: Այդ միջոցառումները որակական առումով վատը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի