06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պուտինն այլ որոշում չէր կարող կայացնել

Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի կապակցությամբ արվող բոլոր միջոցառումները պարզապես առիթ են`աշխարհի ուշադրությունը բեւեռելու այս ողբեգության վրա: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց Արեւմտահայոց ժառանգների միության ներկայացուցիչ Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ ինքն այդ միջոցառումներից այլ սպասելիքներ չունի:

«Մենք պետք է կարողանանք առավելագույնս հայանպաստ օգուտներ ստանալ: Այդ միջոցառումները որակական առումով վատը չեն, վերջին շրջանում ակտիվացել է Ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների, նահանգների կողմից, եւ այդ գործընթացը դեռ կշարունակվի: Սակայն այս ամենի հետ շատ մեծ հույսեր պետք չէ կապել: Մենք մեր պահանջները վերջիվերջո թուրքական իշխանություններին պետք է ներկայացնեն` առանց միջնորդների»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ պետք է իրատես գտնվել պահանջներում: «Պահանջել կարող ենք շատ բան, բայց պետք է հասկանանք. Թե ինչն է իրատեսական»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 24-ին Հայաստան այցելելուն` պարոն Ախոյանը նշեց, որ Ռուսաստանը միշտ համարվել է մեր ստրատեգիական գործընկերը, Հայաստանը ՌԴ-ի ամենալուրջ գործընկերն է:

«Եւ ես չեմ կարող պատկերացնել, թե Պուտինն այդ օրը Հայաստանը թողներ ու գնար, կանգներ Էրդողանի կողքին: Այլ որոշում չէր կարող կայացվել»,- ասաց նա:

Խոսելով Թուրքիայի կողմից ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներ անցկացնելու մասին` բանախոսը նշեց, որ չի կարելի դա եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համեմատել իրար հետ կամ փոչձել մրցակցության մեջ մտնել:

«Այդ միջոցառումներին նույնիսկ իրենց երկրի ներսում գտնվող առաջադեմ մարդիկ լուրջ չեն վերաբերվում»,- ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի տարածքում ապրող հայերի խնդիրներին` Ա.Ախոյանը նշեց, որ հույս ունի, որ նրանք մի օր վերադառնալու են Հայաստան: Նա նշեց, որ Արեւմտյան Հայաստանը վերադարձնելու համար պետք է առանց բարձր գոչերի, գլուխը կախ աշխատել, լավագույն տարբերակը պրակտիկ աշխատանքն է:

«Պետք է ազգային ծրագիր ունենանք, պետք է անընդհատ աշխատենք այդ ուղղությամբ: Թուրքիայում նվազագույնը 4 միլիոն հայ կա»,- ասաց նա:

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացումից` բանախոսը նշեց, որ թուրքերն էլ են ուզում, որպեսզի սահմանը բացվի, սակայն դրա համար իրենք լուրջ խնդիրներ ունեն, առաջին հերթին` Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ