28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Թեհլերյանի հիշատակին

Մարտի 15-ին ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության և «Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու աջև տեղի ունեցավ հայ վրիժառուին նվիրված հանդիսավոր արարողություն:

Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին հայ հերոսի կիսանդրու առջև: Այնուհետև ներկաների օրվա խորհուրդը ներկայացրեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանյանը: Վերջինս նշեց, որ Սողոմոն Թեհլերյանի և «Նեմեսիս»-ի մյուս մասնակիցների գործը հայ ժողովրդի վրեժի, ցասումի, արդարությունը վերականգնելու կամքի դրսևորումն էր: Իսկ Սողոմոն Թեհլերյանի հիշատակի հավերաժացումը մեր պահանջատիրության մարմնավորումն է:

Միջոցառման վերջում երիտասարդները հայրենասիրական երգերով հարգեցին Սողոմոն Թեհլերյանի և նրա զինակից ու գաղափարական ընկերների հիշատակը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ