11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 16, 2015

«Այլևս չենք ընդունում արդարացումներ պաշտոնյաների շուրթերից»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն Եվրանեսթի խորհրդարանական համաժողովի շրջանակներում ամփոփիչ ելույթում, անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, նշեց, որ կարևոր է հետևել Հայաստանի ազգային շահին, ոչ թե լինել ինչ-որ մեկի դաշնակիցն ու հավատարիմ ծառան: «Հայաստանի սխալն այն է, որ Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսաստանի արժեքը Հայաստանի համար: Քաղաքական տեսանկյունից Հայաստանը բավարար […]

ՀՀ վարչապետը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրա­միության հետ փոխգոր­ծակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավար­ման, ժողովրդավարության, մարդու իրավունք­ների, տնտեսական […]

«Հնարավորություն կա դուրս գալու խմբային փուլից». Խորեն Հովհաննիսյան

Հայազգի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանի հավաքականը ունի բոլոր շանսերը 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար. «Մեր հավաքականը պատրաստ է հաղթելու համար: Իմ կարծիքով տղաները ամեն ինչ կանեն, որ անպայման հաղթեն, որովհետև հնարավորություն կա դուրս գալու խմբային փուլից»: Ինչ վերաբերում է 2015 թ.-ին Բաքվում անցկացվելիք Եվրոպայի Օլիմպիական խաղերին՝ մեծանուն մարզիկը նշեց. «Բոլոր սպորտսմենները ովքեր […]

Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանովը՝ լիտվացի խորհրդարանականներին

Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Մարտի 16-ին ԱԺ փոխնախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ Սեյմասի անդամ Ռասա Յուկնեվիցիենեի հետ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-լիտվական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում: Այս […]

Հայաստանը երեք տարբերակ ունի

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Եվրանեսթի պատվիրակությունը քննարկում է տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման, և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցը: Եվրոխորհրդարանի տնտեսական հարցերով ներկայացուցիչ Պասկալ դե Միկոյը նշեց, որ ցանկանում է ներկայացնել մի կարևոր ուսումնասիրություն, որի եզրակացությունները կարող են անել քաղաքականություն կերտողները: Նա նշեց, որ ուսումնասիրության նպատակն է՝ համեմատել ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագիրը ԵՏՄ […]

«Լավ չեք ներազդում»

ԲՀԿ նախագահ, Նաիրա Զոհրաբյանն այսօր Եվրանեսթի վեհաժողովի մարդու իրավունքների և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հարցրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին. «Աննկարագրելի թվով կազմակերպություններ նշեցիք, որ զբաղվում են հակակոռուպցիոն ծրագրերով՝ փորձելով այնպես անել, որ կոռուպցիան մեր երկրում նվազի, ուրեմն կամ լավ չեք ներազդում, կամ ի՞նչն է խնդիրը, որ Հայաստանում կոռուպցիան ոչ թե նվազում […]

Բոլորդ տեսա՞ք կաթվածահար եղած նախագահին. Պուտինը «հայտնվեց» /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում անհետացման մասին լրատվամիջոցները ամենաանհավանական վարկածներն առաջ քաշեցին, այս պահին Սանկտ-Պետերբուրգում հանդիպում է անցկացնում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի հետ: Երկու նախագահները միասին են մտել հանդիպման դահլիճ, իսկ Պուտինը մեկնաբանել է իր անհետացման մասին լուրերը, հայտնում է РИА Новости-ն: «Առանց բամբասանքների ձանձրալի է»,- ասել է ՌԴ նախագահը: Լրագրողների հետ զրույցում Պուտինի խոսնակ […]

Պիտի չարիքը կոչենք չարիք. Եվրանեսթին անդրադարձան Պուտինին ու Ուկրաինային

 Եվրոպական պառլամենտի լեհ անդամ Կասիմիրս Ուժադովսկին այսօր Եվրանեսթի վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում խոսելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող երևույթների մասին՝ ասաց, որ դա ագրեսիա է,  պատերազմ է, որ իրականցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք փորձում ենք գտնել հակամարտության խաղաղ լուծումը, բայց այս միջոցով փորձում ենք գտմել նաև ճշմարտությունը: Անհրաժեշտ է […]

«Ադրբեջանին ոչինչ չի զսպում»

«Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համակողմանի գործակցությունը այնպիսի ոլորտներում. ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը»,-այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոնեսթի վեհաժողովի շրջանակներում: Նա նշեց, որ Հայստանը բոլոր ոլորտներում ու հնարավոր ձևաչափերով պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ համապարփակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի