07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Այլևս չենք ընդունում արդարացումներ պաշտոնյաների շուրթերից»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն Եվրանեսթի խորհրդարանական համաժողովի շրջանակներում ամփոփիչ ելույթում, անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, նշեց, որ կարևոր է հետևել Հայաստանի ազգային շահին, ոչ թե լինել ինչ-որ մեկի դաշնակիցն ու հավատարիմ ծառան: «Հայաստանի սխալն այն է, որ Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսաստանի արժեքը Հայաստանի համար: Քաղաքական տեսանկյունից Հայաստանը բավարար միջոցներ չի ձեռնարկում իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Խնդիրն այստեղ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն, խնդիրը սիմետրիայի և հարաբերությունների կանոններն են և ռուսական ղեկավարության ցուցաբերած գոռոզությունն է հայերի հանդեպ»,- կարծում է նա: Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանի 25 տարվա անկախությունը նշանակում է, որ այլևս չկան արդարացումներ թերացումների համար.

«Այսինքն՝ այլևս չենք ընդունում արդարացումներ պաշտոնյաների շուրթերից: Բավական երկար ժամանակ քաղաքական ու տնտեսական դաշտում հայ ժողովուրդը զուրկ է եղել ընտրության հնարավորությունից, և սա պայմանավորված է եղել այն որոշումներով, որոնք ընդունել են բոլոր հայկական կառավարությունները: Այսօր այն որոշումները, որոնք կայացվում են, կարող են ազդել սերունդների վրա, որոնք դեռ գալու են: Մեր քաղաքական նախընտրությունը չպետք է կապված լինի որևէ քաղաքական գործչի հետ, այլ պետք է կապված լինի երկրի պագայի հետ»,- ասաց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ