28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը երեք տարբերակ ունի

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Եվրանեսթի պատվիրակությունը քննարկում է տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման, և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցը: Եվրոխորհրդարանի տնտեսական հարցերով ներկայացուցիչ Պասկալ դե Միկոյը նշեց, որ ցանկանում է ներկայացնել մի կարևոր ուսումնասիրություն, որի եզրակացությունները կարող են անել քաղաքականություն կերտողները: Նա նշեց, որ ուսումնասիրության նպատակն է՝ համեմատել ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագիրը ԵՏՄ համաձայնագրի հետ:

Պասկալ դե Միկոյը նշեց, որ համեմատվել են երկու ինտեգրացիոն համաձայնագրերը , դրանց առավելություններն ու բացասական կողմերը, և վերջում ներկայացվել են եզրակացությունները: Նրա խոսքով՝ Հետխորհրդային երկրները առևտրի համաձայնագրերի մասով երկու փուլ են անցել՝ սկզբում առևտրի համաձայնագրեր են կնքվել միմյանց միջև, հետո սկսեցին համաձայնագրեր կնքել նաև ԵՄ երկրների հետ:

Նա նկատե, որ Հայաստանն ունի առևտրի դեֆիցիտի լուրջ թիվ, մոտ 26,2 տոկոս, որը մասամբ վերականգնվում է մասնավոր փոխանցումների միջոցով: Այս առումով նա Հայաստանին համեմատեց Մոլդովայի հետ, որը նույնպես ունի առևտրի դեֆիցիտ, և ստացվող մասնավոր տրանսֆերնտներ: Խոսվեց նաև այն մասին, որ չնայած Ռուսաստանը բազմաթիվ զրկանքներ է պատճառել Ուկրաինային, սակայն ԵՄ շնորհիվ Ուկրաինայի արտահանումը դեպի ԵՄ աճել է, և նա այժմ չունի առևտրային խոչընդոտներ, թե ԵՄ-ն որքան աջակցություն է ցույց տվել Ուկրաինային, որքան վարկեր է տվել, և դեռ էլի կտա:

 Պասկալ դե Միկոյը նշեց, որ ԵՄ-ն Հայաստանի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասով քննարկում չի կարող ունենալ, քանի որ պարտավորություններ չկան, սակայն կարող են քննարկումներ լինել օրինակ՝ առևտրի կամզակերպման ստանդարտների մասով, որը ավելի ակտուալ կարող է լինել, քան անգամ մաքսատուրքերը: Նա նշեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեսնում է երեք հավանական սցենար: Առաջին տարբերակը ստատուս քվոյի պահպանում, այսինքն ամեն ինչ մնում է անփոփոխ, սակայն Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների սրման պարագայում Հայաստանը կունենա առևտրային կորուստներ ու այլ ռիսկեր: Մյուս տարբերակը, որ Եվրոպան Հայաստանին կարող է օգնել հետադարձ գազային հոսքով, որը նույնպես կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից:

Երրորդ տարբերակը, ըստ նրա, որը քիչ իրատեսական է, խորը և համապարփակ ազատ գոտիների ստեղծումն է մաքսային տարածքների միջև: «Բնականաբար այս տարբերակը դուր չի գա կողմերին, այդ առումով ես պատրանքներ չունեմ»,- ասաց Պասկալ դե Միկոյը՝ հիշեցնլով ՄԽ պարտավորությունների հարգումը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ