12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Նիկոլական ուժայիններն ու դատական համակարգը այնքան կանխատեսելի են դարձել, որ արդեն մաքսիմալ խայտառակված վիճակում են․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանական շրջանակների վերջին հայտարարությունները հուշում էին, որ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ուժային գործողությունները պարզապես ժամանակի հարց էին։ Նիկոլական ուժայիններն ու դատական համակարգը այնքան կանխատեսելի են դարձել, որ արդեն մաքսիմալ խայտառակված վիճակում են՝ ոչ միայն մասնագիտական, այլ նաև հանրային ընկալման մակարդակում։
Ոչ մի լուրջ պետությունում քաղաքական սուր խոսքը կամ քաղաքական վիրավորանքը չեն վերածվում պետական ռեսուրսներով իրականացվող գործողությունների։ Բայց նիկոլական ռեժիմում տեսնում ենք ճիշտ հակառակը, իշխանությունը սեփական նեղացածությանն ու հաշիվ պահանջելու մղմանը տալիս է պետական գործընթացի կարգավիճակ, և երկու ընդդիմախոսների շուրջ սարքում է հերթական «գործը», որը նույնիսկ տարրական իրավական տրամաբանության հետ կապ չունի։
Սրանք պետությունն ու ենթակա կառույցները վերածել են անձնական հաշվեհարդար ստանալու գործիքի, ու պետական կառավարման ամբողջական դեգրադացիան այս ձև է լինում…»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ