27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բոլորդ տեսա՞ք կաթվածահար եղած նախագահին. Պուտինը «հայտնվեց» /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում անհետացման մասին լրատվամիջոցները ամենաանհավանական վարկածներն առաջ քաշեցին, այս պահին Սանկտ-Պետերբուրգում հանդիպում է անցկացնում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի հետ: Երկու նախագահները միասին են մտել հանդիպման դահլիճ, իսկ Պուտինը մեկնաբանել է իր անհետացման մասին լուրերը, հայտնում է РИА Новости-ն:

«Առանց բամբասանքների ձանձրալի է»,- ասել է ՌԴ նախագահը:

Լրագրողների հետ զրույցում Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը կատակել է Պուտինի անհետացման մասին լրագրողների առաջ քաշած վարկածների վերաբերյալ: Նա մեկ նախադասության մեջ ամփոփել է բոլոր լուրերը, որոնք հրապարակում էին զլմ-ները:

«Բոլորդ տեսա՞ք կաթվածահար եղած նախագահին, ում գերեվարել են գեներալները: Հենց նոր եկավ Շվեյցարիայից, որտեղ ծննդաբերություն էր ընդունում»,- ասել է Պեսկովն ու ծիծաղել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ