19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պիտի չարիքը կոչենք չարիք. Եվրանեսթին անդրադարձան Պուտինին ու Ուկրաինային

 Եվրոպական պառլամենտի լեհ անդամ Կասիմիրս Ուժադովսկին այսօր Եվրանեսթի վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում խոսելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող երևույթների մասին՝ ասաց, որ դա ագրեսիա է,  պատերազմ է, որ իրականցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք փորձում ենք գտնել հակամարտության խաղաղ լուծումը, բայց այս միջոցով փորձում ենք գտմել նաև ճշմարտությունը:

Անհրաժեշտ է իրականում պաշտպանել ու ապահովել մեր երկրների անվտանգությունը, և եթե պատրաստում ենք որևէ փաստաթւողթ, պիտի չարիքը կոչենք չարիք ու գտնենք լուծումներ, ինչպես օրինակ մենք ցանկանում ենք հայկական ցեղասապանոււթյունը կոչել ցեղասապանություն, ինչը բավական բարդ խնդիր է, բայց մեր լեհական քաղաքականության ավանդույթում ըդունված է, որ եթե դուք տեսնում եք ծայրահեղ չարիք, պիտի անվանեք ճշմարտությունը»:

Նա հայտարարեց, որ եթե մենկն ուզում է ամբողջ իշխանությունն ու լծակները պահել իր ձեռքում, ապա ի վերջո այդ երկիրն է տուժում: Ավելին, ըստ պատգամավորի, քաղաքական մրցակցությունը օգտակար է բոլոր քաղաքական ուժերի համար:

Պատգամավորներից Կարոլ Կարսկին հավելեց, որ բոլոր գործողությունները, որ տեղի են ունենում Ուկրաինայի նկատմամբ, միանգամայն տեղավորվում են ագրեսիայի շրջանակներում, ինչպես օրինակ զինված ուժերի կիրառումը: Նա կոչ արեց, որ վաղվանից մեկնարկող լիագումար նիստում համապատասխան փաստաթուղթ ընդունվի՝ դատապարտող ՌԴ-ի վերաբերմունքը: «Եթե չարքիը չարիք չես անվանում, նշանակում է, որ ընդունում ես այն, սա նվազագույնն է, որ կարող ես անել»:

ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը շեշտեց, որ բոլոր տեսակի կոնֆլիկտները պետք է ունենան միայն քաղաքական ու խաղաղ լուծում, այդ դեպքւոմ հնարավոր կլինի խոսել հասարակություների ասոցացման մասին, «հակառակ դեպքում կդառնանք կոնֆլիտագեն երկրներ: «Հույս ունենք, որ Մինսկ երկուսը հաջողություններ կունենա»,-եզրափակեց Զաքարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ