28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանին ոչինչ չի զսպում»

«Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համակողմանի գործակցությունը այնպիսի ոլորտներում. ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը»,-այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոնեսթի վեհաժողովի շրջանակներում: Նա նշեց, որ Հայստանը բոլոր ոլորտներում ու հնարավոր ձևաչափերով պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Էդվարդ Նալբանդյանը խոսեց նաև ուկրաինական ճգնաժամի մասին՝ նշելով, որ միջազգային հանրությունը ուղիներ է փնտրում ճգնաժամի լուծման համար. «Հայաստանին ու Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը, այլև Ուկրաիանյում ապրող բազմահազար հայ համայնքի առկայությունը. Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը. լիահույս ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի ճգնաժամի համապարփակ կարգավորման համար»,-ասաց Նալբանդյանը՝ շեշտելով, որ հակամարտություններրի խաղաղ հանգուցալուծումն առաջնային նշանակություն ունի բարիդրացիական հարաբերություններ կառուցելու և կայուն զարգացում ապահովելու համար:

Խոսելով ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման մասին՝ Նալբանդյանն ընդգծեց, որ այս հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող մարմինը Մինսկի խումբն է.

«Կարևոր է սատարել եռանախագահների կողմից գործադրված ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահների օգտագործած ձևակերպումներին հակասող հայտարարությունները կարող են որպես կողմնապահություն դիտարկվել ու վնասել խաղաղության գործընթացին: Անդրադառնալով ԼՂ-ի հակամարտության ներկա փուլին՝ պետք է նշել, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագունը խաղաղ բանակցությունները ձախողելու համար, նա մերժում է համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև վստահության ամրապնդման, միջոցների իրականացման վերաբերյալ»,-ասաց Նալբանդյանը՝ ընդգծելով, որ այդ առաջարկներն արդյունք են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի:

«Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը՝ զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ՝ այդ թվում ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: Համանախագահները Բաքվին խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ, նրանք ուղակիորեն կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորութուններին, համանախագահները ստիպված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագների, ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում Ադրբեջանին ոչինչ չի զսպում: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ վերջին տասը տարիների ընթացքում երեսուն անգամ Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական բյուջեն և սպառնում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով. «Հայաստանն ի տարբերություն Ադրբեջանի մշտապես կողմ է եղել և մնում է համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ