19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Լավ չեք ներազդում»

ԲՀԿ նախագահ, Նաիրա Զոհրաբյանն այսօր Եվրանեսթի վեհաժողովի մարդու իրավունքների և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հարցրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին. «Աննկարագրելի թվով կազմակերպություններ նշեցիք, որ զբաղվում են հակակոռուպցիոն ծրագրերով՝ փորձելով այնպես անել, որ կոռուպցիան մեր երկրում նվազի, ուրեմն կամ լավ չեք ներազդում, կամ ի՞նչն է խնդիրը, որ Հայաստանում կոռուպցիան ոչ թե նվազում է, այլ բոլոր ցուցանիշներով աճում է: Ես հասկանում եմ, որ մի հատ ձեր ներազդելը շատ փոքր գործոն է, աննշան մասն է, բայց ի՞նչն է պատճառը, որ այդքան կազմակերպություններ ներգրավված լինելով՝ մենք անընդհատ ունենք հետընթաց»:

 Կարեն Զադոյանը պատասխանեց, որ Սինգապուրի վարչապետը, մի քանի տարի կոռուպցիայի դեմ պայքարից հետո, ասել է, որ այս պայքարը արդյունք չի տալիս, եթե ապօրինի հարստացումը չի քրեականացվում, և քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար չի ընթանում: «Որպեսզի չկրկնենք այդ երկրների փորձը, պետք է լինի քաղաքական կամք և ուժեղ քաղաքացիական հասարակություն, որպեսզի կարողանանք պայքարել և ունենանք ինստիտուցիոնալ մեխանիզներ՝ քաղաքական կոռոպցիայի դեմն առնելու առումով»:

Նա նշեց, որ Հայաստանը դասեր պիտի քաղի սկանդինավյան երկրներից, նաև փաստաթղթերի մատչելիության, օմբուդսմենի ինստիտուտի հետ կապված: «Շատ կարևոր է քաղաքացիական հասարակակակն կազմակերպությունների ուժեղացումը, իսկ Հայաստանի մարզերում դա բավական թույլ է, մենք աշխատանք ենք տանում մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժեղացման ուղղությամբ, նրանց գիտելիքներ ենք տալիս»: 

Բրիտնական խորհրդի ներկայացուցիչ Արևիկ Սարիբեկյանն ընդգծեց, որ իրենք ևս կենտրոնացել են մարզային ՀԿ-ների վրա, քանի որ իրենց կարողությունների մակարդակը շատ է տարբերվում երևանյան ՀԿ-ների մակարդակից: Նա կարևորեց ֆինանսական կայունությունն ու նկատեց, որ քաղ.հասարակության կառույցները պետք է լինեն ֆինանսապես անկախ: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հավելեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկար գործընթաց է՝ անկախ երկրից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ