11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ վարչապետը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրա­միության հետ փոխգոր­ծակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավար­ման, ժողովրդավարության, մարդու իրավունք­ների, տնտեսական համագոր­ծակցության և այլ բնագավառներում:

ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակա­ռուց­վածքների զարգացման և փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրու­մային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արևելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքներըԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակ­ցելու նպատակով: Կարևո­րվել են նաև բանկի կողմից համաֆի­նանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանա­պարհային միջանցք» և «Կովկասյան էլեկտրա­հաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ ԵՆԲ-ի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ հասել է տպավորիչ մակարդակի: Պարոն Մոլտերերը շեշտել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրռված է ավելացնելու իր գործունեության ծավալները և մակարդակը Հայաստանում: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ ԵՆԲ-ի առաջնայնությունները լիովին համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին և ավելացրել, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:

Երկուստեք կարևորվել է նաև ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարևանության ներդրու­մային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյու­նավետ իրականացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ