17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

550 կանանցից 8-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Հետազոտություններն առավել  արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին ընդունված մեթոդաբանությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց  «Ալավերդի համայնքի 2015 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնմանե ծրագրով կանանց շրջանում իրականացված բժշկական հետազոտությունների կազմակերպման հարցը։

Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գծով փոխտնօրենը, ուռուցքաբանը, գինեկոլոգը, սոնոգրաֆիստը։ 

Նախարարին ներկայացվեց, որ հետազոտությունները կատարվել են ըստ դիմելիության` գանգատներ ունեցող 35-60 տարեկան 550 կանանց շրջանում։ Որպես կանոն նման հետազոտություններն իրականացվում են այն քաղաքներում, որտեղ բնակչության համար առկա են առողջապահական ռիսկեր։

Ալավերդու ավագանու կողմից ներկայացված  ծրագրով այս դեպքում առաջին անգամ փորձ է արվել բնակչության թիրախային խմբում կատարել նաև հիվանդությունների վաղ հայտնաբերում։ Արդյունքում հետազոտվել է 550 կին, որից միայն 24-ն է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնումե մամոգրաֆիական հետազոտություն անցել։ Նրանցից 8-ի մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն։

Նախարարության մասնագետները կարծիք հայտնեցին, որ այս հետազոտություններն առավել  արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին քաղաքացիների ընտրանքի և նրանց շրջանում հետազոտությունների իրականացման ընդունված մեթոդաբանությամբ։ «Նման ծրագրերը, բաց դռների օրերը և տարբեր ակցիաները պետք է կազմակերպվեն հաստատված 
մեթոդաբանությամբ, ունենան արդյունքների հավաքագրման և հաշվետվության միջազգային չափորոշիչներին համապատասխանող ձևերե,-ասաց նախարարը։ 

Հաշվի առնելով, որ ծրագիրը շարունակվելու է նաև 2016 թվականին, նախարարի հանձնարարությամբ Ալավերդու ԲԿ-ին մեթոդական աջակցություն կտրամադրվի։  
Միաժամանակ նշվեց, որ 2015թ. ծրագրով հետազոտված կանայք, ում մոտ հիվանդություններ են ախտորոշվել, համապատասխան բուժում են ստանում:

Հարկ է նշել, որ  այս ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքների վերաբերյալ մամուլում  թյուրիմացաբար հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ոչ թե հետազոտված 550 կնոջից միայն 7-ն է առողջ, այլև 550-ից 8-ի մոտ է հայտնաբերվել քաղցկեղ։

Ի դեպ, նրանցից 7-ն արդեն վիրահատվել է։ Քննարկվեցին նաև մարզում բժշկական ծառայությունների որակի և անվտանգության ապահովման, կադրերով համալրման ու նրանց վերապատրաստման և այլ հարցեր։

Մարզի առողջապահության վարչության պետին նախարարն առաջարկեց  հանդիպումներ ունենալ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Լոռու մարզից սովորող ուսանողների հետ, աշխատանքային և կենցաղային հրապուրիչ պայմաններ ստեղծել` բուհն ավարտելուց հետո  մարզի բժշկական կենտրոններում նրանց ընդգրկելու համար։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ