11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 23, 2015

Երեւանում ձյուն է նստել

Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը ձյուն է տեղացել Երեւանի բարձրադիր շրջաններում: Մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 27-ին առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: 

Մահացել է Վիկտոր Յանուկովիչի որդին /ֆոտո/

Նախօրեին մահացել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Վիկտոր Յանուկովիչ կրտսերը: Մեքենան, որում եղել է Յանուկովիչ-կրտսերը, Բայկալ լիճն է ընկել ու մնացել սառույցի տակ: Թեեւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել էր այս լուրը, սակայն այն հաստատել են մի քանի քաղաքական գործիչներ: Մասնավորապես, Ուկրաինայի ՆԳ նախագահի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հաստատել է այդ լուրը` ասելով, որ […]

Թուրքիան շարունակում է ուրանալ.Նատա Սաատ Սապեր

Մարտի 20-ին Լիբանանի «Notre Dame» համալսարանի ղեկավարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ ջանքերով ու Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համաժողովին, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր լիբանանյան «OTV» հեռուստաալիքով, ներկա էին նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ: Ներկաներին ուղղված իր […]

Կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո` 77 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը:

Զինծառայող է հանկարծամահ եղել

Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան  ուղղությամբ տեղակայված զորամասերից  մեկում, ժամը 17:15-ի սահմաններում  հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ  Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, զինծառայողի  մահվան  պատճառը պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը  և իր  զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին  և  ծառայակիցներին»,– […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. մարտի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 4-րդ զանգվածի 32-ից-51 համարների և հարակից հիմնարկ ձեռնարկությունների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ 23.03.2015թ. 

Կարեն Ջանիբեկյանն էլ …

Մահացել է  ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը: Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին,Երևանում։ 1966 թ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։ […]

Ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն հայ «ռեմբոյի» արարքը.ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը facebook-ի իր էջում անդրադարձել է 24 ամյա հայ զինվորի հակառակորդի կողմն անցնելու դեպքին. «ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ: Սակայն կարծում ենք ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն որ նա միայնակ մինչև ատամները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի