09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կինը 43 տարի տղամարդ է ձեւացել` գումար վաստակելու համար /ֆոտո/

Եգիպտացի կինը երեխային ծննդաբերելուց մի քանի ամիս առաջ մնացել է առանց ապրուստի միջոցների եւ ստիպված է եղել տղամարդ ձեւանալ, որպեսզի կարողանա գումար վաստակել ու պահել երեխային: Նման քայլի նա գնացել է, քանի որ Եգիպտոսում երկար ժամանակ ընդունված չէր կանանց աշխատանքի ընդունելը:

Սիսա Աբուն աշխատել է քարերի բեռնակիր, ինչպես նաեւ շինարարությամբ է զբաղվել:

«Սովորույթների զոհ չդառնալու համար ես որոշեցի տղամարդու շորեր հագնել ու աշխատել կողքի գյուղերում ու քաղաքներում, որպեսզի ինձ ոչ ոք չճանաչի»,- ասել է նա:

Վերջին մի քանի տարիների ընթացքում տղամարդ ձեւացող Սիսան փողոցում կոշիկներ է մաքրում: Նրա դուստրն ասում է, որ մինչ օրս մայրն է հոգում իր ընտանիքի ծախսերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ